Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինվորների քաշքշոցը լոգարանից տեղափոխվել էր ֆիզհրապարակ

Հոկտեմբեր 16,2013 18:29

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ադամյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել:

Այն կապված է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքայիններ Ավետիս Սուրիկի Աբրահամյանի եւ Արթուր Սարգսի Հարությունյանի քրեական գործի հետ : Շարքայինները կալանքի տակ չեն գտնվել:

Ավետիս Աբրահամյանը ըստ այդ դատավճռի, դատապարտվել է մեկուկես ամսվա կալանքի, որը պետք է կրի ՀՀ ՊՆ կայազորային համապատասխան կարգապահական մեկուսարանում, իսկ Ավետիսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ըստ գործի նյութերի, Ավետիս Աբրահամյանը և Արթուր Հարությունյանը, մարտի 2-ին , ըստ օրվա կարգացուցակի, իրենց վաշտի անձնակազմով զորամասի բաղնիքում լոգանք են ընդունել, որի ընթացքում Արթուր Հարությունյանի լոգանքի հեղուկի տարան պատի վրայից ընկել է հատակին, վերջինս տարան հատակից վերցրել , դրել է պատի վրա:

Ավետիսը զինծառայողների ներկայությամբ դիտողություն է արել Արթուրին, ասելով, թե արգելվում է բաղնիքի հատակից որևէ իր վերցնելը: Վերջինիս դիտողությունը դուր չի եկել Արթուրին: Նրանց միջև խոսակցություն է տեղի ունեցել:

Նույն օրը, նույն զորամասի ֆիզհրապարակում, Ավետիս Աբրահամյանը և Արթուր Հարությունյանը հանդիպել են միմյանց, վիճել, քաշքշել են միմյանց: Ավետիս Աբրահամյանը մեկ անգամ ապտակել, ապա ձեռքով հարվածել էր Արթուրին ՝ պատճառելով «թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք», իսկ վերջինս էլ հայհոյել, ձեռքով հարվածներ էր հասցրել Ավետիսի կրծքավանդակի շրջանին:
Զինվորները կատարվածի համար անկեղծորեն զղջացել են և դատարանից խնդրել էին իրենց նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Դատաբժշկական փորձագետի թիվ 69 եզրակացության համաձայն, Արթուր Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները դրսեւորվել են ձախ հոնքի և աջ աչքի վերին կոպի շրջանների քերծվածքների ձևով:

Ամբաստանյալների պաշտպանները պահանջում են արդարացնել եւ անպարտ ճանաչել շարքայիններին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Մոսկվայից says:

    Երբ ուսանող էի, ադրբեջանցի դասընկերների գլխին տարբեր «օյիններ» էի սարքում, մասնավորապես, ասում էի, թե, Մուստաֆա՛(Եվլախցի մի համեստ տղա էր), ամենաանիմաստ բառակապակցությունը աշխարհում «ակադեմիկոս Մամեդովն» ա, նկատի ունենալով, որ հայերը երեսուն վագոն Ալիխանյաններ ունեն, իսկ ադրբեջանցիք՝ ոչ մի հատ: Ի դեպ, Մուստաֆան համաձայնվում էր այն օբյեկտիվ փաստի հետ, որ գիտական ոլորտում իր ազգը մեզ մրցակից չի: Հիմա հիշելով այդ էպիզոդը, ցավով պիտի նշեմ, որ հիմա ամենահիմար բառակապակցությունը «հայկական պետություն» կամ «հայկական բանակն» են: ՀՀ բանակում քրեական, գողական օրենքն է տիրում, ոչ թե ուստավը: Դա կառավարող դասի անուղեղությունից է գալիս: Հլա մի նայեք ՀՀ պառլամենտ կոչեցյալին, երեք հոգի են, որ հայերեն խոսել գիտեն: Էդ տխմարների խառնամբոխը արդեն 25 տարի է, որ հայությանը թալանում է ու տանում դեպի կործանում: Դրանց բանակի սպաներին որ մեկումեջ գյուլլես, կլինի ոչ թե ոճրագործություն, այլ արդարադատություն: Սաղը ջեբկիրի հոգեբանությամբ մանր գողիկներ են, հարյուր դոլլարով սրանք սեփական մորն էլ կծախեն: Իմ զարմիկներին էնենց էին վախեցրել ու ծեծել, որ չորս տարվա ընթացքում ես այդպես էլ չկարողացա նրնցից իմանալ որևէ սպայի անուն: Թուրքական տիրապետությունը հիմա փոխվել է հայկականով, առանց էական տարբերությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031