Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը Ալմաթիում անցկացված ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ԱՕԿ-ների համաժողովում Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի խնդրանքով ներկայացրել է Համահայկական համաշխարհային խաղերի կազմակերպման եւ անցկացման փորձը:
ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի խոսքերով, ելույթը եւ ցուցադրված ֆիլմը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել: «Մեր փորձը հատկապես հետաքրքրեց հենց ռուսներին, լատվիացիներին եւ լիտվացիներին, որոնք նույնպես մեծ սփյուռք ունեն եւ ցանկանում են իրենց համաշխարհային խաղերը կազմակերպել, թեեւ մյուս երկրների ներկայացուցիչներն էլ էին մոտենում մեզ եւ հարցեր տալիս», – ասում է Գաբրիել Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ