Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Դա ՀՀ իշխանությունների հերթական մեկշաբաթյա PR-ն է լինելու» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2013 17:51

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ նոյեմբերին Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Շրջանառության մեջ է դրվել այն տեղեկությունը, թե արդեն այն փաստաթուղթը, որը ստորագրվելու է, որոշակի է, այն մեկուկես էջանոց հռչակագիր է:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` արդյոք կստորագրվի՞ նման փաստաթուղթ` հաշվի առնելով այն, որ կարծիք կա, թե դա շահավետ կլինի և՛ Եվրոպայի համար, որը 4 տարի այդ ուղղությամբ աշխատել է ՀՀ-ի հետ, և՛ Սերժ Սարգսյանի համար, որ ցույց տա, թե «և-և»-ի քաղաքականությունը գործեց: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Անգամ եթե նմանատիպ ինչ-որ փաստաթուղթ առկա լինի, ապա դա «և-և»-ի քաղաքականությունը չէ: Դրա համար մեր քաղաքացին պիտի զգա գնանկում, ներդրումների ուղղակի աճ, կառավարման համակարգի թափանցիկություն, հաշվետվողականություն, կոռուպցիայի նվազում, մենաշնորհային տնտեսության համակարգի վերացում»:

Անդրադառնալով գոյություն ունեցող փաստաթղթին` պարոն Մարտիրոսյանը նշեց. «Իսկ թղթի վրա ինչ-որ բան ստորագրելը չեմ համարում կարևոր, քանի որ նույնիսկ մինչև հիմա համագործակցությանը ոչինչ չապահովեց, ուր մնաց թե այդ խնդիրները հիմա լուծի: Սա հնարավոր է մի դեպքում միայն, եթե եվրոպացի մեր գործընկերները փորձեն դեմք փրկելու գործընթաց իրականացնել: 3.5 տարի բանակցել են և ամենավերջին փուլում ասում են` ոչ: Իրենց մեղքն էլ կա, հատկապես խորհրդարանական, նախագահական կեղծված ընտրություններին իրենց աջակցությունը ցույց տալու հանգամանքը»:

Մեր հստակեցմանը` այնուամենայնիվ, որևէ փաստաթուղթ Վիլնյուսում կստորագրվի՞, Արմեն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Դա լինելու է հերթական իմիտացիոն գործընթացը`երկուստեք, որը եվրոպական որոշ չինովնիկների դեմքն է փրկելու, ՀՀ իշխանությունների հերթական մեկշաբաթյա PR-ն է լինելու, քանի որ այդ շաբաթից հետո մենք ունենալու ենք ձմեռ, որի պարագայում մեր քաղաքացին իր մաշկի վրա զգալու է և՛ գնաճը, և՛ մնացած գործընթացները: Ուստի չեմ կարծում, թե դա գլխավոր քաղաքական ինտրիգն է մեր դեպքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031