Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածուները երեքն են՝ Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը եւ Հովիկ Հովեյանը:
Քանի որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը մինչեւ այսօր ժամը 16-ն էր, ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ Պետրոս Դեմիրճյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են նոր թեկնածուներ: Պարոն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ ժամվա ընթացքում գրանցվողներ չկան:
Նա նաեւ Aravot.am-ին հայտնեց, որ կիրակի օրը կկայանա ՀԳՄ արտահերթ համագումար, որտեղ էլ կկայանա ՀԳՄ նախագահի ընտրություն:
Իր կարծիքով, ո՞ւմ շանսերն են ավելի մեծ միության նախագահի պաշտոնում ընտրվելու համար: «Ես չգիտեմ, ով շատ քվեներ վաստակի, նա էլ կընտրվի»,-պատասխանեց ՀԳՄ վարչության քարտուղարը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ