Այսօր Մաշտոցի պուրակում զավեշտալի դեպք գրանցվեց: Այնտեղ սովորականի պես հավաքվել էին «Ազատագրենք պատմամշակութային հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները եւ պատրաստվում էին իրենց ամենօրյա երթին:
Այդ ընթացքում նրանց մոտեցավ մի կին, ով հետագայում մեզ հետ զրույցում ներկայացավ Նարինե Ղազարյան եւ սկսեց վիճել ակտիվիստների հետ, որ վերջիններս «ինկուբատորի նման դեղին գլխարկները դրած, տասը հոգով հավաքվել» են եւ փորձում են խաթարել մարդկանց նորմալ աշխատանքային առօրյան:
Ի պատասխան մեր հարցի՝ տիկինն ասաց, որ պատահական էր անցնում այդտեղով եւ մի պահ, ականջի պոչով լսելով նրանց խոսակցությունը՝ վրդովվեց ու որոշեց միջամտել: Դուք Ալեքսանյանի կողմնակիցն ե՞ք՝ մեր հարցին ասաց. «Հա, կողմնակից եմ, ինչի՞ չէ, ես իրավունք չունե՞մ իմ կարծիքը հայտնել»:
Տիկնոջ եւ ակտիվիստների բանավեճի մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Քիչ անց, երբ ակտիվիստներն ի վերջո հստակեցրեցին իրենց երթուղին եւ շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, մոտակա անցումից դուրս եկավ «Փակ շուկայի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների մի ողջ բանակ՝ կարմիր գլխարկներով, եւ շարժվեց ակտիվիստների ուղղությամբ:
Մինչ ակտիվիստներն իրենց պահանջները բարձրաձայնելով պտտվում էին Հյուսիսային պողոտայով, Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն էլ իրենց պահանջները բարձրաձայնելով՝ հետեւում էին նրանց:
Ապա, Ալեքսանյանի կողմնակիցները երթի գլխավորողների՝ Կոմկուսի նախկին անդամ Ռոբերտ Ահարոնյանի եւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հրահանգով թողեցին ակտիվիստներին հետապնդելը եւ վերադարձան «Փակ շուկայի» հարակից տարածք՝ շարունակելու իրենց երթը:
Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանն ասաց, որ նման որոշում կայացվեց հնարավոր բախումներից խուսափելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սարսափելին այն է, որ անգրագետ, անաշախատանք, անճար, ժողովրդի մի մասին՝ պետական մակարդակով դուրս են բերել, ժողովրդի ընտրյալների դեմ, որոնցից յուրաքանչյուրը իրենց ժամանակը կարող էր օգտագործել մի գեղեցիկ արվեստ, մի լավ բարիք ստեղծելուն:
Մի՞ թե՛ սա հենց այն բարոյալքությունը չէ, որի մասին պատմության մեջ գրված է Բյուզանդիայի վերջին տարիներին: Ինչու՞ ենք վախենում բարձրաձայնել, որ այս անգրագետ և ագրեսիվ մասսան
երկրի համար ավելի վտանգավոր է, քան որևէ վտանգ: