Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեղծվել է «Մեդիագրագիտության» ձեռնարկ

Հոկտեմբեր 16,2013 17:28

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ ստեղծել է «Մեդիագրագիտության» ձեռնարկ: «Ինտերնյուսը»՝ այսօր արդեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, մեդիագրագիտության դպրոցական ծրագրի վրա աշխատել է շուրջ երկու տարի: Եվ հոկտեմբերի 18-ին կկայանա «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց նախագծի ղեկավար Լուսինե Գրիգորյանը. «Բարձր դասարանների համար նախատեսված «Մեդիագրագիտություն» դասընթացի մեջ մտնում է «Մեդիագրագիտություն» ձեռնարկը` էլեկտրոնային հավելվածով եւ խաղով: Ձեռնարկը երաշխավորվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից` որպես ուսումնաօժանդակ նյութ դպրոցների համար:  «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը ապահովել է խաղի տեխնիկական աջակցությունը»:

Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անչափ կարեւորում է մեդիագրագիտությունը դպրոցական հասակում, եւ նրա տպագրած «Media Education: A Kit for Teachers, Students, Parents and Professionals»-ն էլ հիմք է դարձել տարբեր երկրներում մեդիակրթության դասընթաց մշակելու համար: Ընդ որում, ի տարբերություն նախկին խորհրդային շատ երկրների, Ուկրաինայի ԿԳ նախարարության երաշխավորությամբ մեդիագրագիտություն առարկան փորձարկվում է հարյուր դպրոցում: Այժմ հայաստանյան դպրոցներն էլ կարող են մեդիագրագետ աշակերտներ ունենալ:

Հավելենք, որ դասընթացը փորձարկվել է ՀՀ դպրոցներում, վերապատրաստվել է 60 ուսուցիչ, եւս 40-ը կվերապատրաստվի հաջորդ շաբաթ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ media.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031