Վերակազմավորվող ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «ՀԱԿ-ը ՀՀՇ-ն չէ, նույնիսկ գաղափարական ուղղվածությամբ ՀՀՇ-ից շատ հեռու է, որովհետեւ ՀՀՇ-ի հիմքում դրված էր եվրոպական չափանիշները, եվրոպական ինտեգրացումը»:
Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Իգիթյանի հետ չհամաձայնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա, ՀՀՇ-ն եվրոպամետ երբեք չի եղել. «Հիմա ՀՀՇ չկա, ՀՀՇ-ն ՀԱԿ-ն է, բայց այն ժամանակ էլ դեպի Եվրոպա էին գնում, բայց ռուսական բազաներ Հայաստանում դրեցին: Իրենց իշխանության օրոք է դա եղել: Եվրոպական արժեքների կողմ էին, բայց բանակի հիմնադիրը բանակն օգտագործում էր ընտրություններում՝ ամենաստոր ձեւով: Դա բոլորովին մոռացել են չգիտես ինչու: Չակերտավոր բանակի հիմնադիրն էր, նա բանակի հիմնադիր չի էլ եղել: Նա իմ դեմ պառլամենտում կռիվ է տվել, որ հայ տղաները գնան ծառայելու ռուսական բանակ: Այդպիսի բանակի հիմնադիր չի լինում: Նրանք եվրոպական արժեքի կրողնե՞ր են, քավ լիցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ