Aravot.am-ը ԼՂՀ պետական օրհներգի հեղինակ, արցախցի բանաստեղծ, հրապարակախոս եւ դրամատուրգ Վարդան Հակոբյանին խնդրեց կարծիք հայտնել Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին գրած աղմկահարույց նամակի վերաբերյալ:
«Ճիշտն ասած՝ իմ տպավորությունը բոլորովին չի համապատասխանում շատ-շատ ելույթների հետ, որոնք հրապարակվել են, որովհետեւ ես լավ գիտեմ Զորի Բալայանին, խորապես ճանաչում եմ Զորիկին: Նա չի կարող Ղարաբաղը դիտել որեւէ այլ հանրապետության կազմում, բացի Հայաստանից, որովհետեւ Ղարաբաղը դա նույն Հայաստանն է եւ մեր բոլոր նպատակները տանում են նրան, որ ի վերջո երկու հայկական հանրապետությունները միավորվեն: Ինչ վերաբերում է հոդվածին, տարիներ շարունակ ամբողջ աշխարհի առաջ մենք փաստեր ենք բերում Արցախի պատմությունից, հիմա Զորի Բալայանն էլ կարծես թե մի թելի վրա հավաքել է բոլոր այն փաստերը, իրադարձությունները, որոնք մեզ պետք են արցախյան հիմնախնդրի լուծման գործում: Այսինքն՝ Ղարաբաղը տեսնել Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կամ Թուրքիայի մեջ, չեմ կարծում, թե երբեւէ Զորիկի մտքով նման բան կարող էր անցնել»,-ասաց ճանաչված բանաստեղծը:
Aravot.am-ի հարցին, այդ դեպքում՝ ինչու նամակ հենց Պուտինին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նամակը Պուտինին պարզապես ձեւ է. դա հայ իրականության, պատմագրության մեջ վաղուց մուտք գործած թուղթն է՝ թուղթ այսինչին, թուղթ այնինչին: Թուղթ առ Պուտինին՝ չի նշանակում, թե դա Պուտինին է ուղղված: Դա ամբողջ աշխարհի հանրությանն է հասցեագրված: Ես այդ նամակը կարդացել եմ հայերեն եւ ոչ թե ռուսերեն, ու կարծում եմ, որ թյուր մոտեցումները կամ ընկալումները բացառելու համար արժեր ինչ-ինչ փակագծեր բացել:
Ամեն դեպքում, ես չեմ կարծում, թե Զորիկը ուզում է Ղարաբաղը լինի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կազմում: Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք այս պահին ուզում ենք հայկական անկախ երկրորդ հանրապետությունը լինել: Զորիկը, ըստ երեւույթին, ցանկացել է մի բան էլ ասել, որ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի Արցախին տեր զգալու, Արցախը չի կարող նրա անքակտելի մաս համարվել: Արցախը երբեք էլ Ադրբեջանի կազմում չի եղել, տարբեր ժամանակաշրջաններում, պետական միավորումների պարագայում, նույնիսկ, երբ մեր մայր հայրենիքը պետականությունը կորցրել էր, Արցախը իր անկախությունը պահպանում էր մելիքությունների ձեւով: Հետեւապես ոչ մի մարդ, առավել եւս նա, որը խորհրդային տարիներից այդ պայքարի մեջ էր, չի կարող հակառակ կարծիք ունենալ:
Կարդացեք նաև
Մի տեսակ աբսուրդ բան է, ինչպե՞ս կարող էր Զորիկը մտածել, որ Արցախը կարող է լինել Հայաստանի կազմից դուրս, չլինի անկախ հանրապետություն եւ լինի Ռուսաստանի կազմում: Մենք այն ժողովուրդն ենք, որի փրկությունը միասնական, հավաքական, կուռ միավորման մեջ մտնելն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գուցե՝ իրոք Զորիկը ուզեցել է ասել այն, ինչը որ մենք հայերս ենք ուզում: Բայց ստացվել է մի փոքր
այլ բան: Ինչպես ժողովրդական ասածվածքն է ասել,՝ -համ նալին է խփում, համ մեխին: Բայց կարծես
նալին ավելի շատ է խփում, քան մեխին, այսինքն՝ հաճախ կրկնում է, որ Ղարաբաղի ,,և ոչ թե՝ ԼՂՀ-ի,, հարցը՝ դա Ռուսաստանի խնդիրն է: Եթե նման տրամաբանությամբ մենք ասենք, որ՝ ,,Ջավախքի,,
հարցը՝ դա նույնպես Ռուսաստանի խնդիրն է, ապա դրանից ի՞նչ հետևություն կանեինք:
Իսկ եթե այս նամակից առաջ, կամ գոնե այս օրերին մի նամակ էլ գրեր Հայաստանի այսօրվա գործող նախագահին, և շարադրեր այն աղետները, որը նրա, և նախորդի հանցավոր դիտավորությամբ, հանուն իրենց անկուշտ թալանի, նենգամտություններով, և ոճռագործություններով, երկիրը բերեցին
այս աղետալի վիճակին, և ի՞նչ են մտածում՝ աստված չարասցեի դեպքում: Այդ ժամանակ կկարծեինք
որ իրոք ԼՂՀ-ի ճակատագրի մտահոգությունը կապում է Հայաստանի հետ: Սակայն նամակում Հայաստանի դերը, գրե թե չի շոշափվում: Եթե Ղարաբաղցին իրոք նամակի հիմքում, որևէ վտանգ
չի կանխազգում, ապա տա աստված, որ դա լինի նրա հեռատեսության առժանիքը, այլ ոչ այն՝ որ
մերն են, ինչպես և Հայաստանի երկու չնտրված, այլ աթոռը զավթած նախագահները, ինչի պատճառով էլ երկիրը հայտնվել է այս վիճակում, քանի որ ոչ դրսում, ոչ էլ ներսում երես չունեն,
որևհետև նպատակները միայն թալանն է,՝ իրենց ,,ախպրտանց,, հետ մեկ տեղ:
Սա էտ նամակը կամ չի կարդացել, կամ կարդացել եւ ոչինչ չի հասկացել, կամ կարդացել, մի թեթեւ գլխի է ընկել, բայց մարդկանց ուզում է հարիֆի ու էշի տեղ դնել……