Այսօր Երեւանի «Փյունիկ» ՖԱ, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում մեկնարկեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության 5-րդ մրցաշարը, որի նախնական փուլին մասնակցում են պետական կառավարման մարմինների 15 թիմեր:
Բոլոր թիմերն էլ հնարավորությունների առավելագույն չափով պայքարում են նախնական փուլի արգելքը հաղթահարելու, ապա նաեւ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր նվաճելու համար: Մասնակիցների ճնշող մեծամասնությունն այս մրցաշարի «հնաբնակ» է եւ պայքարի փորձ ունի: Սակայն ուրախացնում է, որ մեկնարկը հաջող են սկսել հատկապես մրցաշարի նորեկները` ՀՀ արտգործնախարարության եւ Հայաստանի դատական դեպարտամենտի թիմերը, որոնք առաջին անգամ մասնակցելով այս մրցաշարին` առավել քան համոզիչ հաղթանակ տոնեցին:
Արտաքին գործերի նախարարության ֆուտբոլիստները 11:2 հաշվով պարտության մատնեցին ՀՀ սփյուռքի նախարարության թիմին, իսկ Հայաստանի դատական դեպարտամենտը ինն անպատասխան գնդակ անցկացրեց ֆինանսների նախարարության դարպասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև