Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչյա Ներսիսյան՝ Տավուշի մարզպետի մասին. «Ղուլարյանը դավադրությունների ու ինտրիգների մեծ վարպետ է »

Հոկտեմբեր 16,2013 16:15

Արդեն մի քանի օր է, ինչ Իջեւանի բժշկական կենտրոնն ունի նոր տնօրեն: Ինչպես կարգն է, այս անգամ էլ կայացավ տնօրենի թափուր հաստիքի ընտրություն: Այս ընտրությունը, սակայն, կայացել է կառավարության համապատասխան որոշմանը հակասող կարգով. մրցույթին մասնակցել եւ հաղթել է մասնակցության իրավունք` կառավարման որակավորում չունեցող Վազգեն Մարգարյանը:

Տավուշի մարզի ամենամեծ առողջապահական կառույցի տնօրենի փոփոխությունը տարաբնույթ խոսակցությունների ու ենթադրությունների տեղիք է տալիս: Իջեւանում լուրեր են շրջանառվում, թե նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը նախապատրաստվում է դիմել դատարան եւ կայացրած ապօրինի մրցույթի համար պատասխանատվության ենթարկել մրցութային հանձնաժողովին: Ներկայացնում ենք Հրաչյա Ներսիսյանի հետ ունեցած մեր հեռախոսազրույցը:

 –Պարոն Ներսիսյան, մեր տեղեկություններով դուք դիմելու եք դատարան ` մրցույթը չեղյալ համարելու պահանջով:Ե՞րբ եք դիմելու:

– Խնդրում եմ մի քանի օրից զանգահարեք, այսօր չեմ ցանկանում այս թեմայով որեւէ հարցի պատասխանել, դեռ չեմ կողմորոշվել:

Կայացած, ինչպես Դուք եք մամուլում նշել, ապօրինի մրցույթի հեղինակն ո՞վ է` առողջապահության նախարարությունը, թե՞ մրցութային հանձնաժողովը:

– Գիտեք, այստեղ մի մեծ թելի կծիկ կա, որը քանդելիս` ծայրը գնում է դեպի Տավուշի մարզպետարան, կոնկրետ մարզպետ Ղուլարյանի աշխատասենյակ:

Բայց չէ՞ որ Ղուլարյանը Ձեզ խնամիբարեկամ է:

– Դա ի՞նչ կապ ունի: Իջեւանին կամ մարզին ծանոթ յուրաքանչյուրը գիտի, որ Ղուլարյանը մեր ընտանիքի` Ներսիսյանների մեծագույն թշնամին է: Նա երկար տարիների քրտնաջան ջանքերի արդյունքում կարողացավ ՏԻՄ ընտրություններում ամեն ինչ անել, որ եղբայրս՝ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվի, դրա համար ՀՀԿ-ական մարզպետը գործարքի գնաց ԲՀԿ-ի հետ եւ մեծ ընտրակաշառք բաժանելով քաղաքապետ դարձրին եղբորս մրցակցին: Իրականացավ Ղուլարյանի վաղեմի երազանքը:

Այժմ էլ բացահայտ ապօրինի մրցույթի արդյունքում, երբ ես ու ոչ օրինական մրցակիցս հավասար միավորներ ստացանք, նա որոշեց, որ բժշկական կենտրոնը պետք է ղեկավարի մրցակիցս: Ղուլարյանի համար էական չէր, թե ով կլինի նա, թեկուզ, ինչպես ասում են, պոլի պետ լիներ, միայն ես չլինեի: Նրա նպատակը մեզ` Ներսիսյան եղբայրներիս վատություն անելն է:

Ղուլարյանը դավադրությունների ու ինտրիգների մեծ վարպետ է, եւ դա մարզում գիտեն բոլորը:

Այդ մարդն անգամ քաղաքականության մեջ է ինտրիգներ անում, մի ոտքով ՀՀԿ-ում է, մեկով՝ ԲՀԿ-ում, հոգով ընդդիմության մեջ, ուղեղով չգիտես որտեղ, այնպես որ ամեն վայրկյան, նայած, թե իր շահերը ինչ են պահանջում, կարող է համագործակցել քաղաքական տարբեր թեւերի հետ, պետք լինի, սատանայի հետ էլ գործարքի կգնա, եթե իր շահերը դա են պահանջում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Որ Ղուլարյանի թալանի շնորհիվ Տավուշի մարզը դարձել է ՀՀ-ն ամենավատ մարզը ոչ ոք չի կասկածում: Դե պատահական չէր, որ մի քանի օր առաջ Բերդի տարածաշրջանում մարզպետը պարծենում է, որ 15 տարի է վերևներին է կերակրում:

  2. Արմեն says:

    Սա են տիպի պտուղա, որ դեռ 15 տարի էլ կկերակրի …. էլ մարդ չի մնա Տավուշում

  3. ì³ÝÇÏ says:

    ես ցավում եմ, որ դեռ ստոր և գարշելի մարդիք կան մեր Տավուշում և ցավոք սրտի նրանք ան աղ ու հաց էակներ են: Մարզպետ պարոն Ղուլարյանը պարկեշտ մարդ է և խնդրում եմ անբարոյականությամբ մի զբաղվեք հայ ժողովուրդ, իսկ ինչ վերաբորվում է հրաչիկին և իր եղբորը ես կասեի ԱՆԱՄՈԹՆԵՐ տղամրդ մնացեք

    • Հրանտ says:

      Ես էլ ցավում եմ, որ դւք դեռ լավ չեք ճանաչում մարզպետին կամ նման անբարոյականություն անելը ձեր աչքին պարկեշտությունա երևում

  4. Vahe says:

    Մարզպետը բոլոր ժամանակներում օգտագործել է վազգենի ,,կլյաուզնիկությունները,, իր նպատակների իրականացման համար՝ թե Ջեմմա Անանյանի օրորք,թե Պավլիկ Ասատրյանի օրոք. Թե ինչ է ներկայացնում նորանշանակ տնօրենի ղեկավարման ունակությունները՝ կարելի է հասկանալ նրա վարած կադրային քաղաքականությունից.բժշկական կենտրոնից ազատվել են երկու հոգի, փոխարենն ընդունվել է 8-9 հոգի՝բոլոր նրանք, ում ազատել էր նախկին տնօրենը աշխատանքին ոչ համապատասխան լինելու պատճառով: Մարզպետ Ղուլարյանի ընտրած ղեկավարի հրաշալի հատկանիշների մասին համրը պատմում էր խուլին, որ կույրը տեսել է թե ինչպես կաղը վազելով անցել է գետը և հիացել մարգարյանի ստացիոնար ծառայության աշխատանքների կազմակերպման ունակություններով… Մնացածը թողնում եմ ձեզ պարոնաք ՊԱՐԿԵՇՏՆԵՐ.

  5. Վահագ says:

    Եթե պարկեշտը քո մարզպետն է ապա Խաչատրյան Սուրիկը սրա վրա հրեշտակ է: Այնքան պարկեշտ է որ բոլոր հացի փռերի վրա ճնշում է գործադրում , որ մենակ իր թխած հացը ծախվի:Բանակի հացն էլ է ձեռը վերցրել:Համ քաշն է խաբում համ խոնավությունում:

  6. Արտակ says:

    Մարզպետ կոչեցյալը մեր գյուղում հող չի թողել որ խեղճ գյուղացին մշակի:Ետ ֆրանսիացի Դևեջյանի ծրագրով տված փողերով իր սեփական հողերը ոռոգել է, որոնք գրանցված են տարբեր մարդկանց անունով (Դավթյան Մարատ 5հա. և այլն ): Իր անձնական գրպանը լցնելով մարզի սոված գյուղատնտեսությունը այս ձևով է ոտքի կանգնեցնում:

  7. Լուիզա says:

    Դու Խաշթառակից ես ասում բա մեր գյուղում Լուսաձորում ամբողջ միջազգային ծրագրով իր սեփական բիզնեսն է զարգացնում:Էլ չրի արտադրամաս, էլ արտասահմանից բերած անասուններ (իր աշխատողի բարեկամների անունով): Էս երկրին տեր չկա: Մարզպետը նրա համարա որ պետության հաշվին մենակ ինքը հարստանա:

  8. Դե երևի Ձեզ դուր են գալիս որոշ մարզպետների նման անկիրթ,իրենց պաշտոնին անհամապատասխան,որոշ դեպքերում նույնիսկ հանցագործությունների մեջ խառնված մարդիկ,ում որդիները նույնպես իրենց նմանակներն են:Բայց երբ մարդը կիրթ է,աշխատասարեր,կուլտուրական և համեստ,դա արդեն քննադատելի է:Համեմատեք Արմեն Ղուլարյանին մնացյալ մարզպետների հետ,և կզգաք տարբերությունը:Երևի պետք է վատ ղեկավար տեսնենք,որ կարողանանք լավը գնահատել… : Նրան ճանաչող ցանկացած մարդ համոզված եմ,որ համամիտ է ինձ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031