Լրահոս
Օրվա լրահոսը

Խնջույքի ժամանակ կանանց թմրանյութ հյուրասիրած տղամարդը դատապարտվեց ազատազրկման

Հոկտեմբեր 16,2013 16:08

Իջեւան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Արմենակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ամռանը Իջեւան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում աճած վայրի կանեփի թփերից ապօրինի հավաքել, պատրաստել եւ ավտոտնակում պահել է 1.34 գ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ըստ մեղադրական եզրակացության, 2012թ. մայիսին խնջույքի ժամանակ Ա. Հարությունյանը 2 կանանց՝ Ա. Ե.-ին եւ Ա. Մ.-ին հյուրասիրման նպատակով իրացրել է թմրամիջոց:

Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով («Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը կամ պատրաստելը») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»):

Նախկինում չդատված Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հոկտեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը (նստավայրը՝ Բերդ) վճռել է Արմենակ Հարությունյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի վերոհիշյալ 2 հոդվածներով եւ դատապարտել 3 տարի եւ 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031