83 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած եւ քաղաքապետարանի երկու պաշտոնյաների՝ Տրանսպորտի վարչության պետի եւ «Երեւան- Տրանս»-ի տնօրենի պաշտոնանկությունները պահանջող 3 ակտիվիստները գանգատվում են առողջությունից։
«Սուրեն Սահակյանն արդեն թոքաբորբ է, ինձ մոտ նման երեւույթներ են նկատվում, Գոռը եւս առողջության հետ կապված խնդիրներ ունի»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Վահագն Մինասյանը։
Նրա խոսքերով՝ գիշերը հերթափոխով են շարունակում նստացույցը, անժամկետ նստացույց հայտարարած երեքից մեկը մնում է տանը։
Ակտիվիստները համոզված են, որ ուշ թե շուտ իրենց պայքարն արդյունք է տալու, եւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու «Երեւան- Տրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանը պաշտոնանկ են արվելու՝ իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ