Այսօր լրանում է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
Aravot.am-ը թեկնածուներին գրանցող հանձնաժողովի անդամ, ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ Պետրոս Դեմիրճյանից հետաքրքրվեց, թե ժամը 15-ի դրությամբ քանի՞ թեկնածու է գրանցվել: Պարոն Դեմիրճյանը նշեց, որ նրանք երեքն են՝ Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Սարգսյան եւ Հովիկ Հովեյան: «Դեռ մինչեւ ժամը 16-ը ժամանակ կա»,-ասաց պարոն Դեմիրճյանը:
Մեր հարցին՝ կարծում է, թե առաջիկա ժամվա ընթացքում կլինեն այլ թեկնածունե՞ր եւս, Պետրոս Դեմիրճյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում, մինչեւ ժամը 16-ն է ժամկետը, այնպես որ՝ սպասում ենք»:
Aravot.am-ը ՀԳՄ նախագահի թեկնածու Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում այն կարծիքներին, որ ինքը ընկալվում է իբրեւ հնարավոր նախագահ:
Կարդացեք նաև
«Ես ոչինչ չգիտեմ, անգամ չգիտեմ, թե քանի հոգի է գրանցվել…Այն, ինչ լինելու է, կլինի: Եթե լինի, կհանդիպենք»,-պատասխանեց Միլիտոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ