Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Amnesty International»-ի զեկույցում «բռնաբարված» զինծառայողին էլ են անդրադարձել

Հոկտեմբեր 16,2013 15:33

Այսօր Մեդիա կենտրոնում քննարկվեց «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «Հայաստան. Փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցը:

Լոնդոնից ուղիղ տեսազանգով զեկույցը ներկայացրեց Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն:

Նրա խոսքով, զեկույցում նշվում է, որ Հայաստանում ակտիվիստները, քաղաքացիական հասարակությունը դեռ սպառնալիքի տակ են: Հարձակումները քաղաքացիական հասարակության և քաղաքական ակտիվիստների վրա շարունակվում են:

«Մենք Հայաստանի կառավարությանը կոչ ենք արել պաշտպանել բոլորի ազատ խոսքի իրավունքը, այդ թվում նրանց, որոնք քննադատում են իշխանություններին և արտահայտում կարծիքներ, որոնք չեն համընկնում ընդհանուր ընդունված կարծիքին.»,- ասաց Թուրալ Ահմեդզադեն:

Նա նաեւ ասաց, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իրենց պատմել է, որ ՊՆ քննչական ծառայությունը և զինդատախազությունն իրենից պահանջել են դադարեցնել բանակում չարաշահումների մասին հետաքննությունները: Ժաննա Ալեքսանյանը միջազգային կազմակերպությանը նաեւ պատմել է ԼՂՀ-ում խոշտանգված եւ մահացած զինծառայող Ժ. Մ-ի մահվան հանգամանքները: Հիշեցնենք, որ այս զինծառայողի մասին կար տեղեկություն, որ բանակում նաեւ բռնաբարել են:

Փորձագետի հետ չհամաձայնեց ՊՆ փոխգնդապետ Հայկ Գրիգորյանը. «Ոչ մի երկրում հետաքննության կանչելը չի կարող դիտարկվել որպես կարծիքի վրա բռնանալ: Մենք պետք է պարզեինք՝ [զինծառայողի բռնաբարվելու մասին ասածը] տիկին Ալեքսանյանի կարծի՞քն է, թե՞ տիկին Ալեքսանյանը հստակ տեղեկատվություն ունի: Տիկին Ալեքսանյանը հրավիրվել է ոչ թե դատախազություն, այլ քննչական ծառայություն՝ ցուցմունք տալու: Ըստ օրենսդրության՝ քննիչը անհրաժեշտության դեպքում ճշմարտությունը բացահայտելու համար ոչ թե կարող է, այլ պարտավոր է կանչել այն անձանց, ովքեր կարող են այս կամ այն տեղեկատվության տիրապետել»:

Ժաննա Ալեքսանյանն էլ ասաց, որ զինծառայողների իրավունքներով զբաղվում է արդեն մոտ 20 տարի. «Այս տարիների ընթացքում որևէ խնդիր չեմ ունեցել քննչական մարմինների հետ: Մենք հրապարակում ենք միայն փաստեր: Երբեք չի եղել դեպք, որ մեզ կանչեն, թե ինչ-որ փաստ սխալ ենք գրել: Վերջին տարիներին բանակի թեման տաբու չէ: Մամուլը գրում է խախտումների մասին: Վերջին 3 տարում այդ առաջընթացը կա»:

Փոխգնդապետ Գրիգորյանն էլ հակադարձեց. «Տիկին Ալեքսանյան, եթե ձեզ հայտնի է գեթ մեկ փաստ՝ հանցագործություն անելու մասին, ձեր պարտավորությունն է այդ մասին հայտնել: Գործը, ըստ որի՝ Ժ.Մ.-ին ծեծի են ենթարկել զինծառայողները, ուղարկվել է դատարան, 3 զինծառայող դատապարտվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031