Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանության «գծուծ» հիմնավորումները եւ Հայաստանի ապագան

Հոկտեմբեր 16,2013 15:12

«Անկախ նրանից՝ Հայաստանը կմիանա ի վերջո Մաքսային միությանը, թե ոչ, կարող ենք փաստել այն, որ այս որոշման արդյունքում Հայաստանի միջազգային վարկանիշը անկում ապրեց, ինչը ժամանակակից միջազգային հարաբերություններում խիստ վտանգավոր է` հատկապես մեր պարագայում, ի նկատի ունենալով ԼՂ հիմնախնդիրը, հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, անվտանգության ոլորտում մանեւրելու հնարավորության եւ հեռանկարի կորուստը եւ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ռեսուրսի փոշիացումը: Նշված բոլոր վտանգները աչքի առաջ ունենալով՝ իշխանության այն գծուծ հիմնավորումները, թե անհնար է գտնվել մեկ անվտանգության համակարգում եւ միանալ այլ տնտեսական համակարգի, չեն դիմանում որեւէ քննադատության»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությանը՝ ասաց «Եվրոպական  ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Արթուր Ղազինյանը: Մեր զրուցակցի համոզմամբ. «Սեպտեմբերի 3-ին ընտրությունը կատարվեց հօգուտ կարճաժամկետ եւ մշուշոտ ապագա ունեցող մի ուղղության` հրաժարվելով նշված երկարաժամկետ հնարավորություններից»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031