Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանցը՝ Ալիևի վերընտրության մասին. « Խանությունը որոշել է՝ խանը պիտի լինի նույնը»

Հոկտեմբեր 16,2013 14:10

«Խանությունը որոշել է՝ խանը պիտի լինի նույնը, հոպարները որոշեցին, Ալիևը մնաց»,- գնահատելով Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա նշեց, որ ընտրությունների արդյունքները զարմանալի չէին ու նկատեց, որ չկան երկրների առաջին դեմքերի շնորհավորանքները՝ նախագահի ընտրության առիթով: Պարոն Շաքարյանը հարց է հնչեցնում՝ «արդյոք դա նշանակում է, որ Թուրքիան ու ՌԴ-ն չե՞ն հավանում ընտրությունների արդյունքները, կամ ԱՄՆ պետդեպարտամենտն է կոշտ գնահատականներ տալիս»:

«Բացի Վրաստանից, որը ողջունում է Ադրբեջանի ընտրությունները, մնացած աշխարհն ինչ-որ վերապահումներ ունի: Ամբողջ աշխարհը մինչև վերջ չի արտահայտվում, ինչ-որ վերապահումներ ունեն, ուստի մնացել է մտածել՝ իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, արդյոք բոլոր պայմանավորվածությունները Իլհամ Ալիևը խախտե՞լ է»:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում Ալիևի վերընտրությունը Հայաստանի համար, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Ալիևի վերընտրությունը նշանակում է այն, որ մենք շատ ուշատ անգամ կբախվենք նմանատիպ սադրանքների հետ: Այսօր, այս ամիսներին կրակոցներ են հնչում Շամշադինի ուղղությամբ, վաղը չէ մյուս օրը Նոյեմբերյանի և այլ ուղղությամբ կհնչեն: Մենք կարծես թե պարտադրված կլինենք հանդուրժել այդ սադրանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031