Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համմերի գործը» կարճվեց եւ կիրառվեց համաներում

Հոկտեմբեր 16,2013 13:48

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ բողոք էր բերել Նարեգ Զարգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, Ալվինա Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նա մեղադրվել էր անցյալ տարվա հունվարի 27-ին Երեւան-Սեւան ճանապարհին իր վարած «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով Նարեգ Զարգարյանին վրաերթի ենթարկելու, նրա մահվան կապակցությամբ:

Ըստ գործով ձեռք բերված ապացույցների, Ալվինան նստելով Նարեգի մեքենան, փակել էր ավտոմեքենայի դռները, պատուհանները: Նարեգը «Համմեր» մեքենայի դրսի աջ կողնակից կախված է եղել: Նա ընկել էր մեքենայից, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր:

Առաջին ատյանի դատարանը Ալվինա Հարությունյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի, Ալվինա Հարությունյանի արարքում ակնհայտորեն առկա էր նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը՝ ավտոտրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը՝ փախցնելը, առանց հափշտակման նպատակի:

Ե.Սարգսյանը միջնորդություն էր արել որակման հետ կապված, այն մերժվել էր դատախազի կողմից, ապա հետեւել էր մեղադրանքը պաշտպանող դատախազին բացարկ հայտնելը:

Ըստ փաստաբանի վերաքննիչ բողոքի էլ, Ալվինա Հարությունյանի կողմից Նարեգին ուղղակի դիտավորությամբ սպանելու, նրա ավտոմեքենան նրա կամքին հակառակ փախցնելու հանգամանքները անհերքելիորեն հաստատված են հենց քրեական գործում առկա ապացույցների համակցությամբ:Մասնավորապես, փաստաբանը հայտնել էր, որ Նարեգը կառչել է ավտոմեքենայից,գոռոցներով պահանջել է, որպեսզի ղեկին հայտնված Ալվինան կանգնեցնի իր ավտոմեքենան:

Ի դեպ, Ալվինան ղեկին եղել է ալկոհոլային խմածությամբ, եւ մեքենան վարել է 100-120 կմ/ժ. արագությամբ, այն էլ 2 կմ տարածության վրա:

Վերաքննիչ դատարանը կարճեց այս գործը, եւ համաներում կիրառեց Ալվինա Հարությունյանի նկատմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031