Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ պատվերով է գրվել Զորի Բալայանի նամակը՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի

Հոկտեմբեր 16,2013 13:15

«Այն նսեմացնող գործընթացը անկախության, որ իրականացվում է իշխանությունների հովանավորությամբ՝ անընդունելի եմ համարում»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Զորի Բալայանի նամակը ես չեմ տեսնում՝ որպես մեկ կամ մի քանի անձանց կողմից ուղղված նամակ: Այդ դեպքում կողջունեի իսկապես այլընտրանքային կարծիքի գոյությունը, բայց սա գործընթաց է ու վարվող քաղաքականություն, որոնց ես դեմ եմ»:

Շարունակելով թեման՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ռուսաստանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ԼՂՀ-ն իր կազմում չի ներառի, ինչպես Զորի Բալայանն է նշել և արդարանալ պետք չէ, թե այդ նամակի ուղերձներն այլ էին»:

Հարցին՝ ո՞ւմ պատվերով է գրվել նամակը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ներկա վարչակազմի կողմից ես հակազդեցություն չեմ նկատել: Օրինակ՝ Զարուհին հարց տվեց, որին միանգամից իշխանությունները հակազդեցություն ցույց տվեցին: Բայց այս դեպքում քանի օր է անցել՝ մենք չենք տեսել, որ իշխանությունները հստակ հակազդեցություն ցույց տան այս նամակին: Եթե իշխանություններն իսկապես կապ չունեն այս նամակի հետ, ապա ես սպասում եմ մի հսկայական ալիք, որը դատապարտում է անկախության նկատմամբ ոտնձգությունները: Հակառակ դեպքում պետք է պահանջել իշխանության հրաժարականը»:

Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությանը՝ Զորի Բալայանի նամակի առնչությամբ, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Սվաղեց անցավ»:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ իշխանությունները «իրենց ապօրինի հարստությունը պահելու խնդիր ունեն» և նրանց խորհուրդ է տալիս, որ «հարստություն պահելու միակ երաշխիքը անկախ պետությունն է»:

Արմեն Մարտիրոսյանի համար անընդունելի են նաև ռուսերենը՝ առօրյա կիրառության լեզու դարձնելու կոչերը: Այս առիթով նա ասաց. «Երբ Բրյուսովի ռեկտորը քարոզում է՝ երանի այն ժամանակները, երբ ռուսերեն էինք դիմում գրում, երբ քաղաքական գործիչների մի մասն ասում է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյատևել, դա ինձ համար անընդունելի է»:

ՀՀ-ում ընդդիմություն գոյություն չունենալու շահարկումներին էլ պարոն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ընդդիմությունը թույլ է, եթե այն ուժեղ լիներ, մենք նման իրավիճակում չէինք լինի: Բայց երբ ասում եք, թե ընդդիմություն գոյություն չունի, այդ դեպքում ինձ պիտի ասեք, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ ես ու ինչ քաղաքական գործիչ եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031