Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյան. «Ինչ անում ենք, ճիշտ ենք անում»

Հոկտեմբեր 16,2013 12:21

Հատված Տիգրան Առաքելյանի հետ հարցազրույցից:

Կարո՞ղ ես ասել, թե ինչ կորցրիր ազատազրկման ընթացքում եւ ինչ ձեռք բերեցիր:

– Կորցրեցի 30-ամյակս ընկերներիս, հարազատներիս հետ նշելու հնարավորությունը։ 30-ամյակս նշեցի ՔԿՀ-ում։ Իսկ ձեռքբերման առումով կասեմ, որ շատ մտածեցի, քանի որ մտածելու շատ ժամանակ ունեի։ Ազատության մեջ գուցե հաճախ ոչ թե մտածելու ժամանակ է լինում, այլ

գործելու, իսկ այնտեղ մտածելու ժամանակն էր ավելի շատ։

Ի՞նչ, ինչի՞ մասին էիր մտածում։

– Ես եկա այն եզրակացության, որ այն, ինչ անում ենք, ճիշտ ենք անում, եւ որ այս իշխանությունները օր առաջ պետք է հեռացվեն, որպեսզի այս երկիրը կործանման չգնա։

Մեր երկիրը մի քանի տարի հետո ընդամենը կլինի հայրենիք առանց հայերի։ Մեր ամենակարեւոր խնդիրը պետք է լինի արտագաղթը կանգնեցնելը, իսկ դրա ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից։

Ես նաեւ եկա այն համոզման, որ այն նպատակները, որ մենք դրել ենք 2008թ.-ից սկսած, դրանք մինչեւ օրս ակտուալ են։ Չի կարող հանցագործ ռեժիմի իշխանության օրոք որեւէ դրական փոփոխության, ժողովրդավարության մասին խոսք գնալ։ Դա հնարավոր բան չէ։ Իսկ մեր երկրի բոլոր խնդիրները կապված են ընտրությունների հետ։

Եթե նայենք միայն վերջին 5-6 տարիների կտրվածքով, երբ իշխանությունը բռնազավթվեց, դրանից հետո սկսված բոլոր երեւույթները, որ մարդիկ փախչում են երկրից, որ մարդիկ սոված են, որ այստեղ ապրելու հնարավորություն չունեն, դրանք հետեւանքներ են։ Ամեն ինչի սկիզբը եղել է ընտրությունների կեղծումը, ոչ լեգիտիմ իշխանությունների առկայությունը մեր պետության մեջ։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031