Հատված ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցից:
– Ժամանակին Դուք հայտարարել էիք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապված են։ Խնդրում եմ նշել, թե ինչը կամ ով է խոչընդոտում, որ Տ. Սարգսյանը կարողանա լավ աշխատել։
– Ես դրա մասին արդեն խոսել եմ։ Իհարկե, վարչապետին խանգարող հանգամանքներ կան, վարչապետը լրիվ ազատ չէ, պետք է մշտապես հաշվի նստի նախագահի հետ, կուսակցության հետ։ Հիմա չեմ ցանկանում խորանալ այդ ամենի մեջ։ Ես ասել եմ, որ ինչպես եւ ցանկացած վարչապետ, ինքը եւս իր սահմանափակումներն ունի։ Բայց դա անցած-վերջացած խոսք է, ժամանակ առաջ ասած խոսք է, հիմա այդ խոսքերի վրա պետք չէ ինչ-որ բաներ կառուցել։
– Համենայնդեպս, Դուք այն կարծիքին եք, որ Տ. Սարգսյանը չի ստել, նա ընդամենը չի կարողացել իրականացնել տված խոստումները։ Սակայն թո՛ւյլ տվեք նկատել, որ նորմալ երկրներում նման դեպքերում կառավարությունները պարզապես հրաժարական են տալիս։
Կարդացեք նաև
– Չէ՛, ես չեմ տեսնում, որ իր հրաժարականը… ես իմ ասածի մեջ շատ պարզ բան եմ ասում, այն երկրներում, որտեղ ազատ տնտեսական համակարգ է, տնտեսական աճը հիմնականում կանխագուշակում են։ Այսինքն՝ դա պրագնոզներ են, եւ այդ պրագնոզները մեկ տարվա ընթացքում ամսեամիս փոխվում են։ Հիմա Չինաստանում պրագնոզը մեծ էր, բայց պարզվում է, որ դրան չի հասնում կամ, օրինակ, Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ դա այն խոստումը չէ, որ ասես՝ կառավարությունը խոստացել է ու անպայման պետք է կատարի։
– Բայց, ի վերջո, դա նշանակում է, որ կառավարությունը լավ չի աշխատել։
– Կառավարությունը կարող է՝ լավ է աշխատել, կարող է՝ վատ է աշխատել, ես
բան չունեմ ասելու, բայց ես ուզում եմ ասել, որ եթե, այդ թվից ելնելով ուզում եք ասել՝ խոստացել են եւ չեն կատարել, ապա ճիշտ տեղից չեք բռնել։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում