Լրահոս
Օրվա լրահոսը

22 տարում այդպես էլ չի հաջողվել նորմալ պետություն ստեղծել

Հոկտեմբեր 16,2013 12:05

«Մի Զորի մի քար գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել։ Առանց հեգնանքի ենք ասում, վերջին մի քանի օրերին Հայաստանի շատից-քչից ակտիվ հասարակական– քաղաքական շրջանակներում ճիշտ այդ վիճակն է։ Ընդ որում՝ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, «բանավիճող կողմերը» մի կողմ են թողել հիմնական հարցը եւ կենաց-մահու գոտեմարտի են բռնվել երկրորդական– երրորդական խնդիրների շուրջ։

Իսկ հիմնական հարցը հետեւյալն է՝ ի վիճակի՞ է արդյոք Հայաստանի բնակչությունն ինքնուրույն անկախ պետականություն ունենալ, թե՞ ի վիճակի չէ։ Խոսքը, հասկանալի է, ձեւական անկախության մասին չէ՝ որ այդ տարածքը քարտեզի վրա առանձին գույնով ներկվի, ֆուտբոլի հավաքականին էլ թույլ տան մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլերին։ Խոսքն այնպիսի պետական համակարգի մասին է, որը բնակչության համար շատից-քչից տանելի կենսապայմաններ կապահովի, կերաշխավորի սոցիալական արդարությունն ու օրենքների գերակայությունը, կապահովի արտաքին անվտանգությունը, մարդիկ էլ չեն փախչի երկրից: Թե չէ ձևւականորեն անկախ պետականություն ով ասես ունի՝ աֆրիկյան կիսավայրենի ցեղերից սկսած, Պոլինեզիայի բնիկներով վերջացրած։ Սա է հարցերի հարցը, որովհետեւ եթե հայ ժողովուրդն ի վիճակի չէ նման պետություն ստեղծել, ուրեմն այլ ելք իսկապես չկա՝ կամ պիտի բոլորս թողնենք– հեռանանք, կամ ինքնակամ մտնենք որևէ այլ պետության կազմի մեջ ու այնտեղ «յոլա գնանք» (պարգ ասած՝ դրսից մարդ հրավիրենք, որ մեզ ղեկավարի):

Միանգամից ասենք՝ արտաքին «անբարենպաստ միջավայրը» (շրջափակում, փաստացի պատերազմական վիճակ եւ այլն) տվյալ դեպքում առանձնապես մեծ դեր չի խադում։ Իսրայելն, օրինակ, շրջապատված է թշնամիներով եւ արդեն 70 տարի է՝ գտնվում է փաստացի պատերազմական վիճակում (մի քանի ճակատներով), բայց 70 տարի է՝ բնակչության ներհոսքը չի դադարում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հրեաներին հաջողվել է ստեղծել պետություն, որն ապահովում է իր քաղաքացիների ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ սոցիալական անվտանգությունը։ Օրենքներն էլ, պատկերացրեք, գործում են եւ բոլորի համար են։

Իսկ ահա մեզ 22 տարում այդպես էլ չի հաջողվել նորմալ պետություն ստեղծել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031