Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Սին են բոլոր փորձերը Զարուհի Փոստանջյանից ստանալու մեր օրերի Ժաննա Դ՚Արկ

Հոկտեմբեր 16,2013 11:53

Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի՝ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու կոչի վերաբերյալ։

Ինչո՞ւ Խաչիկ Ասրյանը ոչ կառավարական, ոչ էլ կուսակցական որեւէ պատժի չի ենթարկվում։

– Հարցազրույց չեմ տալիս, հարգելի Հայկ։

Ես հարցազրույց չեմ ուզում, միայն մեկ հարց եմ տալիս։

– Ես չեմ պատասխանում ձեր ոչ մի հարցի այս պահին։

Իսկ կառավարությունում շատ կա՞ն մարդիկ, որոնք հակումներ ունեն

մարդկանց խարույկների վրա այրելու։

– Ես չեմ կիսում հարցադրում տալու ձեր այսօրվա մտահղացումը։

Քիչ անց նա անսպասելիորեն սկսեց կիսել «հարցադրում տալու» մեր «այսօրվա մտահղացումը»։ Մոտենալով հարցրեց՝ ձայնագրիչը միացվա՞ծ է։ Դրական պատասխան ստանալուն պես խոսեց այսպես. «Բնականաբար ես միշտ չէ, որ կիսում եմ իմ կուսակից ընկերների տարբեր կարծիքներ, մանավանդ, եթե նրանք հետագայում մեկնաբանել են, լրացուցիչ ճշգրտել են։ Իմ մեկնաբանության կարիքը չկա։ Բայց սին են այն բոլոր փորձերը, որ ընդդիմադիր լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչներ փորձում են գործադրել, որպեսզի Զարուհի Փոստանջյանից ստանան մեր օրերի Ժաննա Դ՚Արկ։ Ոչ մի չափանիշով նման կերպարի մեջ մտնելու հնարավորությունը տիկին Փոստանջյանը չունի։ Վերջ։»,– ասաց պարոն Աշոտյանը ու հեռացավ։ «Պարոն Աշոտյան, բայց ստացվեց, որ դուք կիսում եք Ասրյանի կարծիքը, որ մարդկանց պետք է այրել խարույկի վրա…»,- փորձեցինք շարունակել զրույցը, բայց Աշոտյանը կրկին սկսեց չկիսել «հարցադրում տալու» մեր «այսօրվա մտահղացումը»:

Հ. Գ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031