Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականների բողոքի երթը սկսվեց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2013 11:46

Թամանյանի արձանի դիմաց այս պահին հավաքվել են «Ոչ գենդերային այլասերմանը» նախաձեռնության ակտիվիստները: Նրանք պատրաստվում են բողոքի երթ անցկացնել ընդդեմ գենդերային օրենսդրական փաթեթի:

Նախաձեռնությանը միացել են ոչ միայն շահագրգիռ հ/կ-ներ, այլ եւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներ: Նախաձեռնությունը պատրաստվում է բողոքի նամակ հանձնել կառավարությանը

Տեր Կյուրեղ քահանա Տալյանն անձամբ շատ է մտահոգվել, որ ԱԺ-ն հավանություն է տվել գենդերային պարտավորությունների փաթեթին:

«Սա մի ական է, որ դրվում է ընտանիք ինստիտուտի հիմքում: Սա ընտանիքի, մեր ազգի, ինքնության խաթարումն է, մեծ սպառնալիք է»,- ասաց Տեր Կյուրեղը:

Նա նույն այդ օրենսդրական փաթեթում կատարված կառավարության փոփոխություններում ոչ մի փոփոխություն չի նկատել. «Չեմ կարող ասել ՝ձեւական բնույթ էր կրում, թե ոչ, բայց այդ գենդեր բառը հստակ իր լիցքն ու նշանակությունն ունի, այդ օրենքից պետք է հանվի: Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարությանը դեմ չեմ, դա Աստված է սահմանել, բայց միասեռականներին դեմ եմ»:

Այս պահին բողոքի երթը սկսվում է, ակտիվիստները գնում են կառավարության շենք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց ո՞վ են սրանք, որ հայ ազգի անունից խոսեն : Ինչի՞ են պլակատների վրա գրում “Հայ ազգ” բառակապակցությունը:

    Մաքսային միության կամակատարների PR՝ մարդկանց ուշադրությունը Հայաստանում եղած ԻՍԿԱԿԱՆ պրոբլեմներից ՇԵՂԵԼՈՒ համար: Գենդերային հավասարության օրենքը ԻՆՉՊԵ՞Ս կարող է լինել «ազգին դավաճանություն»: Այս մարդկանց ուղեղները լիովին լվացվա՞ծ է:

    Այս մարդիկ միայն ԳՈՌԳՌՈՒՄ են,բայց ո՛չ մի օրինական ԼՈՒԾՈՒՄ չե՛ն առաջարկում: Իսկ ինչի՞ եք դուք ԿՈՂՄ. գենդերային ԱՆհավասարությա՞ն ու օրինական քաղաքացիների մի մասին նույն սահմանադրական իրավունքներ Չտալու՞ն:

    Էդ կես կիլոանոց ոսկե խաչերը գցած հոգևորականներից ո՛չ մեկին չտեսանք ցույցի դուրս գան՝ երկիրը ԻՍԿԱՊԵՍ կործանող օլիգարխային կլանի դեմ:Աստված պահպանե Նավասարդ Կճոյաններին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031