Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չեխ պաշտոնյա. ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքները չեն կարող հերքվել

Հոկտեմբեր 16,2013 11:43

«Իրավիճակը փոխվել է, բայց վերջին տարիների գործունեության արդյունքները չեն կարող հերքվել: Շատ բան է ձեռք բերվել»,- այսօր «Արեւելյան գործընկերության չորս տարիները` արդյունքներ եւ մարտահրավերներ: Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նկատեց Հայաստանի հանրապետությունում Չեխիայի հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետեր Միկիսկան:

Քննարկումը կազմակերպվել էր Երեւանում Չեխիայի հանրապետության դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության ջանքերով:

Այս խորհրդաժողովի գաղափարը մի քանի ամիս առաջ էր հղացել: Այն ժամանակ, սակայն, շեշտադրումներն այլ էին:

«Որոշ քաղաքական գործիչներ որոշ երկրներում դրանք հերքում են, բայց դրանք այն գործիչներն են, ովքեր ցանկանում են Հայաստանն ավտորիտար տեսնել: Մենք զգում ենք, որ հայերը ազատ ժողովրդավար, բարեկեցիկ տարածքին միանալու ցանկություն ունեն, այդ տարածքը կոչվում է ԵՄ»,- ասաց պարոն Միկիսկան`նկատի ունենալով ռուսաստանցի պաշտոնյաների կողմից`ընդդեմ ԵՄ-ի վերջին շրջանում արվող հայտարարությունները`հավելելով. «Ողջունում ենք Հայաստանի կառավարության ցանկությունը`ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ, ինչի մասին սեպտեմբերի երեքից հետո քանիցս է հայտարարվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031