Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի «ախրանան» թույլ չտվեց ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին մտնել նիստերի դահլիճ

Հոկտեմբեր 16,2013 10:58

Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում հոբելյանական նիստ-միջոցառում էր, որին սակայն, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը այդպես էլ հնարավորություն չունեցավ մասնակցելու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի «ախրանան» թույլ չտվեց Սերգեյ Համբարձումյանին մտնել նիստերի դահլիճ, պատճառաբանելով, որ վարչապետն այդ պահին ելույթ է ունենում եւ ներս մտնելով՝ կխանգարեն նրան։

Ամեն ինչ կատարվեց հետեւյալ կերպ. Տիգրան Սարգսյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը, որ ամուր պատի պես կանգնել էր նիստերի դահլիճի դռան մոտ, արգելում էր բոլոր ուշացողների մուտքը։

Դա տեսնելով, 91-ամյա Սերգեյ Համբարձումյանը, թերեւս չկասկածելով իր գիտական վաստակի ուժին, հպարտ քայլերով մոտեցավ վարչապետի «ախրաննիկին» ու ներս մտնելու ցանկություն հայտնեց։ Նրան, սակայն, մեղմորեն մերժեցին։ Ասացին, որ վարչապետն է ելույթ ունենում եւ դահլիճ մտնել կթույլատրվի Տիգրան Սարգսյանի խոսքից հետո միայն։

Վարչապետն, իհարկե, դեռ ելույթ չէր ունենում, ակադեմիկոսն էլ հայտարարեց, որ մտադիր չէ սպասել, անվտանգության աշխատակցի ուղղությամբ նետելով. «Վարչապետին կասեք, որ Համբարձումյանն էր եկել, չթողեցի»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ARTHUR says:

    Ամոթ ձեզ: Նրա ներկայությունը մեծ պատիվ կլիներ ներկա գտնվողների համար…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031