Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարար. «Այս դեպքում օմբուդսմենը որպես ո՞վ է խոսում»

Հոկտեմբեր 16,2013 10:50

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ինչպես հայտնի է, առաջացրել են փաստաբանների դժգոհության մեծ ալիք։ Փաստաբանները պնդում են, որ ոչ մի կերպ չեն վճարելու 60 հազար դրամ տուրքը, որը, իրենց խոսքով, ապօրինի է սահմանվել։ Հատված նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հետ հարցազրույցից:

Օմբուդսմենը նշել էր, որ արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը։ Նախագծով, ըստ էության, միջամտության փորձ չի՞ արվում։

– Նախ պետք է ճշտենք, թե այս դեպքում օմբուդսմենը որպես ով է խոսում՝ որպես օմբուդսմե՞ն, թե՞ որպես նախկին փաստաբան։

Երկրորդը՝ ես անկախության ոտնահարման քայլ չեմ տեսնում։ Մենք ընդամենն ասում ենք՝ պալատը տալիս է ձեզ լիցենզիա, լիցենզիան բերում եք, դիմում ենք նախարարություն, մենք ձեզ միանգամից գրանցում ենք։ Եթե սա անկախության ոտնահարման քայլ է, ապա ես դժվարանում եմ որեւէ բան ասել։

Ամեն դեպքում, նախագիծը չի ընդունվում փաստաբանների կողմից։ Լոռու եւ Շիրակի մարզերի փաստաբանները բողոքի ակցիաներ են անում։ Եվ Դուք այդ արձագանքը տեսնում եք։ Ի՞նչ լուծում կարող է լինել, կվերանայվի՞ նախագիծը։

– Իհարկե կվերանայվի, բայց ինչ չափով, ինչ ձեւով, պետք է քննարկել։ Նախագիծը դրված է հանրային քննարկման, շահագրգիռ անձանց կարծիքները կստանանք, կքննարկենք, կվերլուծենք՝ հասկանալու համար, թե որոնք են վիճահարույց կետերը, այլընտրանքային լուծման եղանակները։

Անկախ այն բանից, թե այս օրենքի նախագիծն ինչ կլինի, նախարարությունը պատրաստ է աշխատանքները շարունակել փաստաբանի անկախության ավելացման, փաստաբանի պատասխանատվության ավելացման ուղղությամբ, ինչպես նաեւ անվճար իրավաբանական օգնության ծավալների եւ որակի ավելացման գործում։ Իհարկե՝ պալատի միջոցով։ Մենք միջամտելու խնդիր չունենք։ Մենք կքննարկենք, եթե կզգանք, որ այլընտրանքային այնպիսի լուծումներ կան, որ այս օրենքի անհրաժեշտությունը բացակայում է, կհանենք։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031