Նախկին մարզպետի կողմնակիցները, որպես նրա տղայի եւ թիկնապահի ինքնապաշտպանության ապացույց, սովորաբար վկայակոչում են հենց տեսագրությունը, որում երեւում է, որ կրակողն Արտակն է։
Հայկ Ալումյանն այս կապակցությամբ ասում է. «Տեսագրության մեջ պարզ երեւում է, որ առաջին երեք անգամ կրակողը Խաչատրյանի տղան է։ Իրենք հենց այդ մասն աղավաղել են, հենց այդտեղ են լավ մոնտաժ արել։ Հետո էլ ցույց են տվել, թե իբր Արտակ Բուդաղյանը կրակում է, սլաքներ են արել, երբ որ Արտակ Բուդաղյանը չէր կարող կրակել։ Փամփուշտ չկար, եւ դա հաստատված է գործով։
Բայց իրականում, կրկնում եմ, առաջին երեք կրակոցը կատարել է Տիգրանը։ Մեկով Արտակ Բուդաղյանին է ծանր մարմնական վնասվածք պատճառել, երկուսով էլ՝ Ավետիքին, նոր դրանից հետո է Ավետիք
Բուդադյանը զենք կիրառել։ Այսինքն՝ թարս են ներկայացրել, գլխիվայր են շուռ տվել դեպքերը»։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում