Հայաստանի թենիսի ֆեդերացիան տեղեկացնում է, որ «Orange» թենիսի ակումբում ավարտվել են «Futures» դասի թենիսի տղամարդկանց միմյանց հաջորդող պրոֆեսիոնալ երկու միջազգային մրցաշարեր՝ յուրաքանչյուրը $15 հազարին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով:
Մրցաշարերը կազմակերպել էին Հայաստանի թենիս ֆեդերացիան եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (ITF): Երեւանյան կորտերում հանդես են եկել շուրջ 100 թենիսիստներ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից:
«Oրանժ Գավաթի» եզրափակչում ավստրիացի Մայքլ Լինզեռը 7:5, 6:4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Աքսել Միշոնին եւ տիրել գլխավոր մրցանակին:
Այսպիսով, այս տարի «Օրանժ թենիս» ակումբն ու Հայաստանի թենիսի ֆեդերացիան Երեւանում կազմակերպել է 10 միջազգային մրցաշար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ