Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Մարդուն, առանց որեւէ կարգավիճակ տալու, ոստիկանությունում կարող են հինգ-վեց հոգով ծեծել»․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 22:54

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող  դիտորդական խմբի կազմում քանիցս մասնակցել է հասարակական վերահսկողության իրականացմանը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում:

Այսօր նա մասնակցում էր ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2012 թ. տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Հիշեցնենք, որ ՔԿՀ-ներում պահվում են դատարանի վճռով ազատազրկման դատապարտվածները, իսկ ՁՊՎ-ներում՝ դեռեւս չդատապարտված, պարզապես ձերբակալված, կալանավորված կամ բերման ենթարկված անձինք:

Պարոն Իշխանյանը «Aravot.am»-ի հարցին, թե այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել ազատազրկման վայրերում, նախ որպես ճշգրտում նշեց, որ ինքը ՁՊՎ-ների վերահսկողություն իրականացնող խմբի աշխատանքներին չի մասնակցել, սակայն ներկայացնում էր Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցները՝ մեր ոստիկանական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, եւ հենց ԽԿԿ զեկույցներից էլ նա տեղյակ է ՁՊՎ-ներում առկա խնդիրների մասին:

Ըստ այդմ, պարոն Իշխանյանը խնդրահարույց էր համարում Հայաստանի կողմից պարտադիր կատարման ենթակա միջազգային սկզբունքների անտեսումը. «Որպես կանոն Հայաստանում չեն պահպանվում Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի երեք կարեւորագույն սկզբունքները, որոնք հետեւյալն են. իր փաստացի ազատազրկման պահից անձն ունի երեք կարեւորագույն իրավունք՝ երրորդ անձին կամ իր հարազատին իր գտնվելու վայրի մասին տեղյակ պահելը, փաստաբանի ծառայությունից օգտվելը եւ անհրաժեշտության դեպքում բժշկի ծառայությունից օգտվելը: Ինչու եմ շեշտում փաստացի ազատազրկման պահից, որովհետեւ, անձը, այն պահից, երբ նրան հրավիրել են ոստիկանություն, փաստացի գտնվում է անազատության մեջ, եթե նույնիսկ դեռ կալանավորված կամ ձերբակալված չէ»:

Պարոն Իշխանյանն ասում է, որ, որպես կանոն, իրենց այս երեք անառարկելի իրավունքներից մեր քաղաքացիները չեն օգտվում. «Մարդը կարող է գտնվել ոստիկանությունում առանց իր կարգավիճակն իմանալու, նրան կարող են սենյակից սենյակ տեղափոխել, հինգ-վեց հոգով ծեծել, ջարդել, եթե նա փաստաբան ուզի՝ ծիծաղեն վրան, ասեն՝ փաստաբանն ի՞նչ ես անում, եւ դնեն այնպիսի վիճակի մեջ, որ ստորագրի իրենց ուզածը, որից հետո կալանք կիրառեն: Սա մի արատավոր պրակտիկա է, որ փոփոխման ճանապարհները դեռ չեն նշմարվում»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031