Այսօր Կոմիտասի պողոտայում գործող Yerevan City սուպերմարկետի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ գրանցվեց գործարար Սամվել Ալեքսանյանի աջակիցներից մեկի եւ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստների միջեւ:
Ալեքսանյանի աջակիցներից մի երիտասարդ, նախաձեռնության անդամների դեղին գլխարկը գլխին, ակտիվիստների մեջ էր թաքնվել: Հետո արագ նրանց շարքերից դուրս եկավ, ակտիվիստներին հրեց ու նրանց գույքը կտրելով, փախավ, մտավ Yerevan City: Ակտիվիստները գոռացին, մատնացույց արեցին այդ երիտասարդին, բայց ոստիկանները տեղից անգամ չշարժվեցին: Իսկ նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի դիմաց փակեցին, որ նրան չբռնի:
Ոստիկաններն էլ մեղադրեցին ակտիվիստներին, որ պատշաճ ձեւով չեն ցույց տվել իրենց գույքը վնասողին, այլ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, ինչի իրավունքը նրանք չունեին:
Նշենք, որ Ալեքսանյանի աջակիցը շատ հեշտ ու հանգիստ ճեղքեց այդ նույն ոստիկանական շղթան եւ անարգել իր գործն անելուց հետո փախավ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ