Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զաքարյան. «Համաներման առկայությունը արդեն նշանակում է, որ Վոլոդյա Ավետիսյանը չի կարող պատիժ կրել»

Հոկտեմբեր 15,2013 20:07

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որի ընթացքում բողոքարկվում է ազատամարտիկի կալանքի տակ պահելու որոշումը:

IMG_1274

Ազատամարտիկի կողմնակիցները որոշմանը սպասում էին դատարանի շրջակայքում: Վոլոդյա Ավետիսյանին սատարելու էր եկել նաև «Հայաստանի նոր  քաղաքականի մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զաքարյանը: Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը հայտարարեց՝ իրենք քաղաքական գործիչների հետ գործ չունեն. «Ով՝ ուզում է, որպես սատարող քաղաքացի գալ կանգնել, թո՛ղ չներկայանա, որ քաղաքական գործիչ է: Այս հրապարակում քաղաքականություն գոյություն չունի»:

IMG_1276

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց, որ հայցը մերժվել է: Փաստաբանը նշեց նաև, որ անօրինական է համարում դատարանի որոշումը. «Դատարանը պարտավոր էր համաներման հանգամանքը հաշվի առնելով ազատել նաև կալանքից: Համաներման առկայությունը արդեն նշանակում է, որ Վոլոդյա Ավետիսյանը չի կարող պատիժ կրել»:

IMG_1265

Փաստաբանը նշեց, որ որոշումը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում, իսկ եթե հայցը նորից մերժվի, ապա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Դատարանի պատճառաբանությունները 3 օրվա ընթացքում պետք է տրամադրվի փաստաբանին:

Ազատամարտիկի կողմնակիցները փորձեցին մտնել դատարան, սակայն փաստաբան Արա Զաքարյանի և մի քանի ազատամարտիկների հորդորով, հետ կանգնեցին այդ մտքից:

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունը այդպես փորձում է շարժումը գլխատել.

«Ամբողջ այս շինծու գործերը, սադրանքները, որոնք կատարվում են կոնկրետ ազատամարտիկ տեսակի նկատմամբ, նշանակում է, որ մենք ապրում ենք անօրեն պետության մեջ՝ օրենք գոյություն չունի»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031