Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկողություն՝ ԱԺ հանգուցյալ պատգամավորի ընտանիքին պատկանող գազալցակայանում․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 19:42

ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով շուկայի վերահսկողության պետական տեսչության մասնագետները այսօր եկել էին Գյումրի`արգելելու ԱԺ հանգուցյալ  պատգամավոր Մարտին Սուքիասյանի ընտանիքին պատկանող գազալցակայանի գործունեությունը:

IMG_0150

Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց տեսչության գլխավոր մասնագետ Արշակ Ներսիսյանը, իրենք անցած շաբաթ ստուգումներ են իրականացրել Շիրակի մարզում ու պարզվել է, որ Ստորմմաշինա գործարանի մոտակայքում գտնվող այդ գազալցակայանը աշխատել է առանց լիցքավորման բաշխիչ աշտարակների: Սա, ըստ մասնագետի, սպառողների իրավունքների խախտում է: Այդ աշտարակները ֆիքսում են գազի ճնշումը, խտությունը, ջերմաստիճանը, ու սպառողը ըստ էության կողմնորոշվում է, թե ինչ ապրանք է գնում, իրեն խաբո՞ւմ են, թե՞ ոչ:

IMG_0151

Շուկայի վերահսկողության պետական տեսչության մասնագետները ստիպված եղան մի քանի ժամ մնալ նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող գազալցակայանում, քանի որ տնօրենը տեղում չէր, աշխատակիցների փոխանցելով, նա մեկնել էր Աբովյան` հենց այդ բաշխիչ աշտարակը բերելու համար: Իսկ տեսչության մասնագետներին առանց տնօրենի ներկայության իրավունք չի տրված դադարեցնել գազալցակայանի գործունեությունը: «2008 թվականից, երբ ընդունվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանների մասին տեխնիկական կանոնակարգը, մենք իրականացրել ենք վերահսկողությունը, կառավարությունը մի քանի անգամ հետաձգել է լիցքավորման հաշվիչ աշտարակների տեղադրման ժամկետները` ելնելով տնտեսավարող սուբյեկտների խնդրանքներից, նրանց այն պայմաններից, որ ասենք արտադրող գործարանը չի հասցնում: Բայց արդեն հիմա առաջադրանքը էնպիսին է, որ բոլոր տեղերում, որտեղ որ տեղադրված չեն լիցքավորման բաշխիչ աշտարակները կարգելվի գործունեությունը մինչև  տեղադրվելը: Շիրակի մարզում մեր ունեցած տեղեկատվությամբ միայն այս գազալցակայանում է խնդիրը:Անցած շաբաթ մենք ստուգում ենք իրականացրել, որ արդյունքում տեսանք, որ բաշխիչ աշտարակները տեղադրված չեն: Հիմա ինձ մոտ կա նախարարի հրամանը գործունեությունը արգելելու, դրոշմակնքելու համար»:

Նա նաև տեղեկացրեց, որ Ապարանում, Հայանիստում կասեցվել են  որոշ գազալցակայանների գործունեությունը: Տեսչության գլխավոր մասնագետները նշեց նաև, որ բաշխիչ աշտարակներ չտեղադրելու պատճառն այն է, որ Հայաստանում դրանք  արտադրող կազմակերպությունների արտադրողականությունը այնքան մեծ չէ, որ կարողանան շատ կարճ ժամանակում իրացնել պատվերները, բավարարել ամբողջ հանրապետության պահանջարկը: Այդ պատճառով տնտեսավարող սուբյեկտները պայմանագիր են կնքում, հերթագրվում: Գլխավոր մասնագետի ասելով, այսօր ամբողջ հանրապետության մոտ 35 գազալցակայան չունի լիցքավորման բաշխիչ աշտարակ: Շուկայի վերահսկողության պետական տեսչության մասնագետները այսօր ձեռնունայն վերադարձան  մայրաքաղաք` վաղը նորից Գյումրի ժամանելու պայմանով: Եթե վաղը ևս այս նույն գազալցակայանում տեղադրված չլինի լիցքավորման բաշխիչ աշտարակը, ապա անպայման կդադարեցնեն վերջինիս գործունեությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arsen says:

    Իսկ երբ են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով շուկայի վերահսկողության պետական տեսչության մասնագետները այցելելու Տավուշի մարզպետին պատկանող, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում /Լուսաձոր գյուղի վարչական տարածք/ գտնվող ԱԳԼՃԿ, որտեղ նույնպես տեղադրված չեն բաշխիչ աշտարակներ;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031