Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իջեւանի կենտրոնում 448 քառակուսի մետրը տրվել է տարեկան 12 հազար դրամ վարձավճարով

Հոկտեմբեր 15,2013 19:31

Իջեւանի քաղաքապետարանը  հայց է  ներկայացրել «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի դեմ գործարքն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք  իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր  ճանաչելու պահանջներով: Ըստ «Դատալեքս» կայքի՝ քաղաքապետարանը դատարանին հայտնել է, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի 2005թ. փետրվարի 24-ի թիվ 30 որոշմամբ Իջեւան  քաղաքի Երեւանյան թիվ 1 հասցեում  գտնվող 448 քառակուս մետր մակերեսով  հողամասն առանց մրցութային կարգի, 90 տարի ժամկետով, տարեկան 12 հազար դրամ վարձավճարով, շուկայի ընդլայնման նպատակով վարձակալությամբ տրամադրվել է «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ին:  Որոշումը կայացնելու համար հիմք  է հանդիսացել քաղաքաշինության խորհրդի դրական եզրակացությունը եւ կառավարության 2003թ. մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշման 8-րդ գլխի 44-րդ կետի Է) ենթակետը: Որոշման հիման վրա 2005թ. մարտի 9-ին Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ նոտարական կարգով կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր եւ կատարվել պետական գրանցում:

Դատարանը վճիռ կայացնելիս   հաստատել է , որ  Իջեւանի շուկայի հարեւանությամբ, միջպետական ճանապարհի կողքին գտնվող այդ հողամասի նպատակային նշանակությունը եղել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, մինչդեռ պետական գրանցման մատյանում եւ անշարժ գույքի սեփականության(օգտագործման) իրավունքի վկայականում հողամասի նպատակային նշանակությունը նշվել է որպես բնակավայրերի եւ առկա չէ որեւէ ապացույց լիազոր մարմնի կողմից հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:

Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը  վճռել է Իջեւանի քաղաքապետարանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ 2005 թվականի մարտի 9-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը եւ որպես հետեւանք անվավեր ճանաչել 448 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2005թ. մարտի 14-ին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Սույն վճիռը կարող է  բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն  հրապարակելու պահից մեկամսյա ժամկետում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031