Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը Գևորգ Կոստանյանին՝ ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի

Հոկտեմբեր 15,2013 18:44

Վերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Նամակում մեջբերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին:  Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետևյալ արտահայտությունը.

«Զարուհի  Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’ Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմում է Գ. Կոստանյանին՝ հարուցել քրեական գործ Խ. Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել համապատասխան պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը,…» համարվում է հանցագործություն և նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Գևորգ Կոստանյանին ուղղված նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031