Լրահոս
Օրվա լրահոսը

InoPressa. Հայաստան և Ադրբեջան. մոռացված երիտասարդության հուսահատությունը

Հոկտեմբեր 15,2013 18:39

Ղարաբաղի հակամարտությունից նույնիսկ քառորդ դար անց Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում է լարվածությունը, երիտասարդությունը ձգտում է հեռանալ երկրից: Գրում է «ԻնոՊրեսան»-ն՝ հղում անելով «Լը Մոնդ» թերթին:

Արտասահմանում կրթություն ստացած և Բաքու վերադարձած մի երիտասարդ «Լը Մոնդի»-ի թղթակցին ասել է, որ իրեն թվում է՝ իշխանությունները չեն վստահում արտասահմանում կրթություն ստացած երիտասարդներին. «Իբր թե, տեսնելով ժողովրդավարությունը՝ նրանք կպահանջեն, որ այստեղ էլ լինի», – ասում է նա, – «Բոլոր այս «Մերսեդեսները», որոնք դուք տեսնում եք այստեղ, ընդամենը արտաքին տեսքն է, Ադրբեջանը ամբողջովին խեղդված է կոռուպցիայի, անազատության և անարդարության մեջ, և դա քաղաքացիների մեծ մասին խանգարում է արժանապատիվ ապրել»:

Հայաստանում, շարունակում է հեղինակը, երիտասարդները հնարավորություն ունեն քննադատել երկրում առկա «չնչին ժողովրդավարությունը», նման կարծիք է հայտնել Գյումրեցի 25-ամյա ուսանող Վարսիկը, որը դատապարտում է ընտրակեղծիքներն ու կոռուպցիան. «Շատերին գիտեմ, որոնց մոտ են եկել  նախագահի կուսակցության ներկայացուցիչները ու իրենց ձայնի համար 5000 կամ 10000 դրամ առաջարկել»:

«Հայաստանում երիտասարդ լինելը, նշանակում է երկրից հեռանալու ցանկություն ունենալ», – ասում է բժշկականի ուսանող Արմանը: Ինչպես շատ քաղաքացիներ, նա նույնպես չի հավատում, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ կլինեն. «Խոսելու իրավունք կա, բայց քեզ ոչ ոք չի լսում», – ավելացնում է Արմանի ընկերը՝ Նարը:

29-ամյա Սուրենը պատմում է, որ վերադարձել է Ղարաբաղ, որպեսզի վաճառի իր տունն ու ունեցվածքը ու ընտանիքի հետ գնա Ռուսաստան. «Ես հպարտ եմ, որ հայ եմ: Արտասահմանում մեզ հարգում են, բայց մեր երկիրը խորը քնի մեջ է: Լեռնային Ղարաբաղի զարգացումը արգելափակված է: Իշխանությունը մեծ մասամբ կազմված է գործարարներից, որոնք միայն իրենց մասին են մտածում», – ասում է Սուրենը:

Չնայած երկրի նախագահ Ալիևի իշխանական համակարգի նկատմամբ ատելությանը, Ադրբեջանի երիտասարդները նույնպես հպարտանում են իրենց երկրով, գրում է թղթակիցը: Երիտասարդ իրավաբան Թեյմուրն ասում է. «Հետագայում կուզեմ գնալ արտասահման, բայց վերադառնալ և աշխատել իմ հայրենիքում», – ասում է նա՝ նշելով, որ ինքը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց և չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ Ղարաբաղն անջատվի Ադրբեջանից:

Հեղինակը գրում է, որ Ադրբեջանում քչերն են հավատում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Իսկ Երևանցի երիտասարդ Անին, որը պատերազմ չի տեսել, ասում է. «Լեռնային Ղարաբաղը մեր տարածքն է, ու եթե թեկուզ մեկ թիզ հող տալու հարկ լինի, ես ինքս կգնամ պատերազմ: Դա մեր պատմությունն է»:

Իսկ Լեռնային Ղարաբաղում հիշողությունները դեռ շատ թարմ են, որպեսզի մտածեն սահմանները բացելու մասին, գրում է հեղինակը: Բոլորը վախենում են պատերազմից, բայց պատրաստվում են դրան: Եթե, այնուամենայնիվ, պատերազմ սկսվի, շատ երիտասարդներ կամավոր կմասնակցեն, ինչպես Սուրենը, որն ուզում է Ռուսաստան գնալ, բայց ասում է. «Կվերադառնամ, որպեսզի մասնակցեմ պատերազմին: Ես պարտավոր եմ դա անել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031