Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում կայացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որտեղ բողոքարկվում է նրա կալանքի տակ պահելու որոշումը: Դատական նիստը անցկացվում էր դռնփակ: Դատարանի բակում որոշմանը սպասող ազատամարտիկի կողմնակիցները հայտարարում էին, որ գնալու են Վոլոդյա Ավետիսյանի հետ:
Քիչ առաջ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց, որ հայցը մերժվել է: Փաստաբանը նշեց, որ որոշումը անօրինական է համարում և դատարանից պատճառաբանություններ ստանալուց հետո դիմելու է Վճռաբեկ դատարան, իսկ եթե այնտեղ էլ հայցը մերժվի, ապա դիմելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ազատամարտիկների կողմնակիցները որոշեցին մտնել ներս՝ դատարան, բայց լսելով փաստաբան Արա Զաքարյանի և մի քանի ազատամարտիկների հորդորը հետ կանգնեցին այդ մտքից
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ