Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը Զորի Բալայանի բաց նամակի մասին

Հոկտեմբեր 15,2013 17:55

ilur.am. Նկատի ունենալով Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինին հղած բաց նամակի շուրջ առաջացած հասարակական հետաքրքրությունը, iLur-ի խմբագրությունը դիմեց Լևոն Տեր-Պետրոսյանին, խնդրելով արտահայտել իր կարծիքն այդ մասին։ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մեկնաբանությունից, դրա փոխարեն խորհուրդ տալով ընթերցել Բալայանի նմանատիպ մի այլ սկանդալային հրապարակման առթիվ ունեցած իր ելույթը։ Ստորև վերահրատարակում ենք այդ հիշարժան ելույթը, արտատպելով Տեր-Պետրոսյանի «Ընտրանի» գրքից (էջ 43–45).

Ելույթ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նստաշրջանում

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, խորապես մտահոգված ընթացիկ նստաշրջանի հակադեմոկրատիկ բնույթով, նրանում հնչած հիմնովին սխալ ու անհեռատես քաղաքական ծրագրով և հայ ժողովրդի իղձերի իրականացման համար ստանձնած պատասխանատվության զգացումով՝ իր պարտքն է համարում Հայաստանի գերագույն իշխանության ամբիոնից անելու հետևյալ հայտարարությունը։
Չնայած պատմական դառը փորձին, չնայած հայ ժողովրդի կրած բազմաթիվ հիասթափություններին, մեր որոշ մտավորական գործիչների կողմից շարունակվում է տենդագին կերպով քարոզվել քաղաքականապես սնանկ և վտանգավոր այն մտայնությունը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով՝ իր գոյությունը կարող է պահպանել միայն որևէ հզոր պետության հովանավորության շնորհիվ։ Այս մտայնությունը մեր ժողովրդին մատնում է բարոյական ստրկության և զրկում նրան քաղաքական պարտնյոր դառնալու հնարավորությունից, որը քաղաքականության մեջ հաջողության հասնելու երաշխիքն է։
Հայաստանի՝ որպես պանթուրքիզմի ծրագրի իրականացումը խափանող և դրանում Ռուսաստանի շահերին ծառայող գործոնի ըմբռնումը Հայկական հարցը կրկին ներքաշում է միջազգային քաղաքական հարաբերությունների բարդ ոլորտը, որ հղի է մեր ժողովրդի ճակատագրի համար վտանգավոր հետևանքներով։
Թեև պանթուրքիզմը, որպես գաղափարախոսություն, ապրելով իր ծաղկումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, ներկայումս փաստորեն կորցրել է քաղաքական գործոնի իր բովանդակությունը, քանի որ թուրքալեզու ժողովուրդները բռնել են ազգային զարգացման ուղին, նրա դեմ ուղղված խաչակրանքի կոչերը ընդունակ են այն նորից վերածելու քաղաքական գործոնի, և Հայաստանը դարձնելու պանթուրքիզմի, պանիսլամիզմի թիրախ։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ավելի քան մեկ տարի գլխավորելով համաժողովրդական Շարժումը, սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու և պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը և հետևողականորեն կենսագործել է քաղաքական այն սկզբունքը, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն ու միայն սեփական ուժերին։ Քաղաքական այդ ուղին արդեն տվել է իր ակնհայտ դրական արդյունքները, և արցախյան խնդիրը մերժման, բռնադատման փուլից դուրս է բերվել լուծման փուլ։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031