Քաղաքապետարանի և յուրաքանչյուր վարչական շրջանի թեժ գծի հեռախոսահամարներով տեղեկատվական թերթիկներ բաժանելով՝ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար իրազեկում է բնակիչներին, որ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ թեժ գծի հեռախոսահամարներին զանգահարելով։
Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով, ըստ սեպտեմբեր ամսվա ամփոփ տվյալների, 3129 հեռախոսազանգ է ստացվել, որոնցից քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 633-ը. ձեռնարկվել են քայլեր` բարձրացված խնդիրներին լուծում տալու նպատակով։ Մնացյալ հարցերը եղել են տեղեկատվական կամ խորհրդատվական բնույթի, ինչպես նաև այլ կառույցների իրավասության սահմաններում՝ ուստի և վերահասցեավորվել են։
Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսհամարներով ստացվել է 401 հեռախոսազանգ, որոնց մեկօրյա ժամկետում տրվել են սպառիչ պատասխաններ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9-ից 18։00-ն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն