Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը մեկ օր առաջ երեք նամակ է ուղարկել հարազատներին։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը, նամակներից մեկը Հակոբն ուղարկել է մայրիկին, մյուսը եղբորը, երրորդն էլ՝ իրեն։
«Երեք նամակներում էլ նույն բովանդակությունն է։ Ասում է, որ լավ է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մանրամասներ չի գրել»,-ասաց Արման Ինջիղուլյանը՝ հավելելով, որ նամակները Հակոբի ձեռագրով են գրված։
Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելուն, ապա նրա եղբոր խոսքերով, եթե թողնեին Հակոբի հայեցողությանը, ապա նա չվերադառնար հայրենիք։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ա1+»-ին հայտնեց՝ իրենց կողմից կոնֆիդենցիալ երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ շարունակվում է. «Բանակցային գործընթացը շարունակվում է։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ