Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին հինգշաբթի օրը աշխատանքից կազատեն: Այս հարցը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հինգշաբթի օրը կներկայացնի կառավարության նիստին:
Նունե Խաչատրյանն անգործ չի մնա, Aravot.am-ի տեղեկություններով, նրան եւ նախարարության մի քանի այլ աշխատակիցների նոր պաշտոն են տալու ՀՀ գլխավոր դատախազությունում:
«Երբ կլինի գլխավոր դատախազի գրավոր հրամանը պաշտոնապես նշանակելու մասին, մենք այդ մասին կտեղեկացնենք»,-Aravot.am-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, ավելացնելով. «Իսկ նման խոսակցությունները մենք չենք մեկնաբանում, որովհետեւ նրանք դեռեւս պաշտոնապես հաստատված չեն գլխավոր դատախազի հրամանով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ