Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլարետ Բերիկյան. «Նախագահի հրաժարականն են պահանջում, իմը ի՞նչ է, որ չպահանջեն»

Հոկտեմբեր 15,2013 17:25
Filaret berikyan

Մի շարք ազատամարտիկներ և հ/կ-ների ներկայացուցիչներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ վաղը ժամը 11-ին` Թամանյանի արձանի մոտից մեկնարկելու է երթը մինչեւ կառավարության շենքի մոտ, որի ժամանակ պահանջելու են գենդերային օրենքի փոփոխություն եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Լալա Ղազարյանի ու Ֆիլարետ Բերիկյանի հրաժարականները: 

Երթի կազմակերպիչները պնդում են, որ «գենդեր» բառը օրենքից դուրս բերելը, ինչին կառավարությունը գնաց, բնավ էլ չի փոխում օրենքի էությունը, իսկ իրենց պայքարը բառերի դեմ չէ, այլ բովանդակության, ինչը կարող է ուղիղ անդրադառնալ նաեւ մեր կյանքի վրա»:

Aravot.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանից հետաքրքրվեց` հիմնավոր համարո՞ւմ է ազատամարտիկների մտահոգությունը և իր հրաժարականը պահանջելը: Նա պատասխանեց. «Չգիտեմ` ինչ են ասել մարդիկ, որ գնահատական տամ: Ես մամուլի ասուլիս արել ու ասել եմ իմ կարծիքը ու դեռ ավելացնելու բան չունեմ»:

Իսկ իր հրաժարականի պահանջի մասին ասաց հետևյալը. «Նախագահի հրաժարականն են պահանջում, իմը ի՞նչ է, որ չպահանջեն: Մարդկանց մոտ ինֆորմացիայի պակաս, իրազեկվածության խնդիր կա: Կաշխատենք իրազեկել, որ թյուրիմացությունների մեջ չընկնեն: Դա կանենք կլոր սեղան-քննարկումների, մամուլի ասուլիսների, հանդիպումների միջոցով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031