Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրհուսի կոնվենցիան բարոյականությունների կոնվենցիա է. հույսները դրել են կառավարությունների բարոյականության վրա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 16:13

Հայաստանը տարիներ առաջ ընդունել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, սակայն դրանցից, օրինակ՝ Օրհուսի կոնվենցիայի պահանջները չի կատարում: Այսօր «Արմատ» ակումբում Օրհուսի կոնվենցիայի պահանջները չկատարելու վերաբերյալ Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ մեզ մոտ ուղղակի հնարավորություն չկա այդ պահանջները կատարելու:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Դալմա-Սոնա» կազմակերպության ղեկավար Ռուզաննա Ղազարյանն էլ նշեց, որ այդ պահանջներից մեկն էլ հանրային նշանակության որոշումների քննարկմանը հանրությանը մասնակից դարձնելն է: Տիկին Ղազարյանի ներկայացմամբ` դեռեւս 2001-ին Հայաստանը միացել է Օրհուսի կոնվենցիային, իսկ մինչ այդ Էսպոյի կոնվենցիայով ՀՀ-ն պարտավորվում էր ընդունել ընթացակարգ՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մեթոդիկան ու չափանիշները, ապա համապատասխան օրենքում էլ ներառել վնասակարության չափորոշիչները, ինչը չի արվել:

Տիկին Ղազարյանը Օրհուսի կոնվենցիայի՝ որպես խախտման օրինակ բերեց Դալմայի այգիները, որն իրացվեց առանց հանրությանը նախապես տեղյակ պահելու: Aravot.am-ի այն հարցին, թե որեւէ պատասխանատվություն ՀՀ կառավարությունը կրո՞ւմ է, եթե չի կատարում կամ խախտում է Օրհուսի կոնվենցիան, ասուլիսի մասնակիցներն ասացին, որ միջազգային այս կոնվենցիան ընդամենը բարոյականության վրա է հիմնված, այսինքն՝ կառավարությունների բարոյականությունից ելնելով է կատարվում կամ խախտվում միջազգային այս փաստաթղթի պահանջները. «Որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում, հո Հայաստանին բանտ չե՞ն նստեցնելու: Խնդիրն այն է, որ պետությունը գիտակցի, որ պետք է արվի, հանրությունն էլ պետք է այնքան իրավագիտակից լինի, որ պահանջի կառավարությունից»:

Մանրամասն` տեսանյութում

Ռուզաննա Ղազարյանի խոսքերով` ներկայումս ԱԺ-ում է շրջակա միջավայրի մասին օրենքի նախագիծը, որը բնապահպանության նախարարությունն է մշակել: Այս նախագծում, ինչպես վստահեցրեց տիկին Ղազարյանը, ներառված չեն այն կարեւոր դրույթները, որը հենց Օրհուսի կոնվենցիան է պահանջում, մինչդեռ իշխանությունը միջազգային կազմակերպություններին ներկայացնում է, որ պահանջները կոնվենցիայի ներառված են:

Տիկին Ղազարյանի խոսքերով` օրենքի նախագծում, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը պարզելու համար հետազոտություն պետք է արվի, միջազգային կոնվենցիաները պահանջում են գիտական հետազոտություն, իսկ մեր օրենքի նախագծում գիտական բառը հանված է:

«Եվրոպայի աչքին դեմոկրատ երեւալու համար են ընդունել միջազգային կոնվենցիաները»,- նման կարծիք հայտնեց Սիլվա Ադամյանը:

Aravot.am-ի այն հարցին գուցե միջազգային կառույցներն անտարբեր են Հայաստանում բնապահպանական խնդիրների եւ միջազգային կոնվենցիաների խախտումների նկատմամբ, քանի որ հանքարդյունաբերության մեջ շատ են եվրոպական ներդրումները, տիկին Ադամյանը չբացառեց այս հանգամանքը: Բնապահպանի պատասխանի մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031