Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դանդի փրիշս մեթալս Կապան»-ի գլխավոր տնօրենն անդրադարձել է աշխատանքից ազատման դեպքերին

Հոկտեմբեր 15,2013 15:23

Երեկ անդրադարձել էինք «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում վերջին օրերին տեղի ունեցած աշխատանքից ազատման նոր դեպքերին: Աշխատանքից ազատված աշխատողները, ինչպես տեղեկացրել էինք, համամիտ չեն ընկերության կայացրած որոշման հետ եւ անարդարացի են համարում վերջիններիս հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն իր հերթին անդրադարձել է խնդրին եւ մեկնաբանություն թողել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ մասնավորապես ասվում է. «Հարգելիներ, կարծեմ այլեւս համբերության բաժակը հատնելու վրա է….հստակեցումներ բոլորին համար…

1. Հիմնարկում կրճատում չի եղել, հիմնարկը միլիոնավոր տոլարներու վնաս ունի, եւ փոխանակ այս տնօրենը 300-400 հոգի կրճատե, անոնց աշխատանքը եւ աշխատավարձը ապահոված է, իսկ որոշ նախկին աշխատակիցներ փոխանակ իրենց աշխատանքը պահելու համար շնորհակալ լինեն եւ գոնե աշխատանքի գան, բազմիցս անգամ անհարգելի բացակայում են աշխատանքից, եւ ինչ, տնօրենը քանի անգամ պիտի ներէ, այլեւս համեստ եղեք, այս անկիրթ պահվածքեն զերծ մնացեք, կրճատում չկա, ուղղակի չաշխատողի տեղ, ես աշխատող մարդ պետք ունիմ, ես աշխատակիցներ պետք ունիմ, որոնք պատրաստ են տնօրենի կողքին կանգնելու եւ միասնաբար հաղթահարելու ներկայի դժվարությունները:

Մարդոց աշխատանք ենք ապահովում, ան աշխատանքի չի գալիս, հետո ինչ, թողնենք որ ուրիշի աշխատանքին ալ պատճառ դառնա՞ն.. Համեստ եղեք խնդրեմ, եւ արդարատես…հիմնարկը արտադրության հարց ունի, եւ ամեն մեքենավար առանց բացառության պետք է, որ աշխատանքի ներկայանա, որ կարենանք ինչ որ ձևով մեր խնդիրները լուծենք, բայց քանի որ այդ նույն մեքենավարը գիտե, որ այս ամիս, քանի որ արտադրությունը ցածր է լինելու, եւ ինքը հանքաքարի տեղ դատարկապար է հանելու, աշխատանքի չի գալիս, քանի որ ան «միայն» ստանալու է իր 240,000 աշխատավարձը, եւ ոչ 200,000-300,000 ալ հավելավճար… այս մեկը գիտնալով, ան աշխատանքի չի գալիս, վերջն ալ այս կամ այն պատճառաբանությունն է անում…

«Աշխատակիցները վրդովված են» ինչ, կարծում էիք մարդը աշխատանքը կորսնցնելուց ուրախ պիտի լիներ, բայց իրենք վրդովված թող լինեն իրենցմով, որովհետև իրենք են, որ անհարգելի պատճառներով աշխատանքի չեն եկել», -մեջբերված է գլխավոր տնօրենի թողած մեկնաբանությունից:

Հրաչ Ջաբրայանը նաեւ նշել է, որ աշխատանքից ազատված 12 աշխատակցին կփոխարինի 25-ը, իսկ ընկերությունում, բացի աշխատասեր եւ նվիրված աշխատողներից, մյուսները չեն աշխատելու եւ ներման չեն արժանանալու:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031