2013թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց ցուցահանդես` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ ԳԱԱ-ի 33 գիտական ինստիտուտների եւ կենտրոնների, Գիտակրթական միջազգային կենտրոնի, Միջազգային կապերի վարչության սփյուռքի բաժնի, Գիտատեխնոլոգիական ծրագրերի բաժնի, «Գիտություն» հրատարակչության, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ի, Հիմնարար գիտական գրադարանի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի, «Գալակտիկա» ՓԲԸ-ի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին ՓԲԸ-ի նվաճումները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ-ի հյուրերը` ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Եվրոպական միության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ռումինիայի, Բելոռուսի Գիտությունների ազգային ակադեմիաների պատվիրակությունները:
ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցները պարգեւատրվեցին ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
ՀՀ Ազգային Ժողովի հուշամեդալներով պարգեւատրվեցին` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Եվգենի Հարությունյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բոյաջյանը:
ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրերով պարգեւատրվեցին`ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը,
կենսաբանական գիտությունների դոկտոր, Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան, կենսաբանական գիտությունների դոկտոր, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի առաջատար գիտաշխատող Վիլեն Նիկողոսյանը:
ՀՀ Կառավարության ոսկե մեդալներով պարգեւատրվեցին` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան»հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը:
Կարդացեք նաև
ՀՀ Կառավարության պատվոգրերով պարգեւատրվեցին` ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող,բանասիրական գիտությունների դոկտոր Զավեն Ավետիսյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարության մեդալներով պարգեւատրվեցին` ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ալբերտ Ղուլյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին` Նուբար Պողոսյանը (ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ), Համլետ Փիրումյանը ( ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ):
ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալներով պարգեւատրվեցին`Արտաշես Պետրոսյանը ( ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան), Աշոտ Պետրոսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ) ,Լավրենտի Մովսեսյանը ( ՀՀ ԳԱԱՄեխանիկայի ինստիտուտ), Վահրամ Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ), Սուրեն Խառատյանը (ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ), Ելենա Կարալովան (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Գագիկ Սարգսյանը (ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Նվեր Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ), Նազիկ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ):
ՀՀ ԿԳՆ պատվոգրերով պարգեւատրվեցին` Ժաննա Կծոյանը (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Խաչատուր Մայրապետյանը (հիդրոպանիկա), Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան):
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն