Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կպահանջեն Լալա Ղազարյանի եւ Ֆիլարետ Բերիկյանի հրաժարականը

Հոկտեմբեր 15,2013 13:56

Վաղը 11-ի Թամանյանի արձանի մոտից մեկնարկելու է երթը մինչեւ կառավարության շենքի մոտ, որի ժամանակ պահանջելու են գենդերային օրենքի փոփոխություն եւ սոցիալական ապահովության փոխնախարարներ Լալա Ղազարյանի ու Ֆիլարետ Բերիկյանի հրաժարականները: Այսօր այդ մասին «Արմատ» ակումբում հայտարարեց «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Արման Մխիթարյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ պարբերաբար, հետեւողական երթեր են լինելու եւ «մենք մեր ուզածին կհասնենք վաղ թե ուշ»: «Սա սոցիալական պայքար է, հանուն բարոյականության պայքար է, ոչ թե քաղաքական»,- ասաց Մխիթարյանը` հավելելով, որ արդեն ընդունված «գենդերային» օրենքը միակը չէ, նմանօրինակ նախագծերի մի ողջ փաթեթ կա, որը մեր կառավարությունն ընդունելու պարտավորություն է ստանձնել:

Արման Մխիթարյանն ընդգծեց, որ գենդերային օրենքների յուրահատկությունն այն է, որ դրանց վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը, ինչն էլ պատգամավորներից շատերին թյուրիմացության մեջ էր գցել:

Բանախոսը մանրամասնորեն խոսեց այն արատներից, որոնք այդ օրենքների համատեքստում ներխուժելու են մեր բարքերի մեջ եւ, իր կարծիքով՝ քայքայելու են հայկական ընտանիքի հիմքերը, այդպիսով քայքայելով հասարակությունը: Նա նկատեց, որ «եվրոպական» հորջորջվող այդ «արժեքներն» այսօր խնդիր են նաեւ եվրոպացիների համար եւ տարբեր եվրոպական երկրներում էլ արդեն համառ պայքար է սկսվում նման բարքերի դեմ:

Արման Մխիթարյանն ընդգծեց, որ «գենդեր» բառը հանելը, ինչին կառավարությունը գնաց, բնավ էլ չի փոխում օրենքի էությունը, իսկ իրենց պայքարը բառերի դեմ չէ, այլ բովանդակության, ինչը կարող է ուղիղ անդրադառնալ նաեւ մեր կյանքի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031