«Մենք քարանձավային մտածելակերպ չունենք, մենք ավանդապաշտ ենք: Պատկերացրեք, պատերազմի տարիներին տուն գայինք եւ տղաս ասեր, որ ես այլեւս աղջիկ եմ»,- այսօր «Արմատ» ակումբում մամուլի ասուլիսում այս պատկերավոր համեմատությունն արեց Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը:
Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք ամիսներ առաջ դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով մաքրել կոմայգին «սեռափոխված լակոտներից»: «Մենք զորակցում ենք գենդերի դեմ պայքարողներին: Առանց այդ էլ այլասերվածությունը մեր երկրում շատ է, հիմա էլ գենդերի մասին օրենք: Մեր հոգու տունն են ուզում քանդել: Ես ասել եմ ու կասեմ` եթե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շատ է մտածում այդ սեռափոխվածների մասին, թող տանի դեսպանատուն, գենդերվի նրանց հետ, ինչքան ուզում է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Ազատամարտիկը հայտարարեց` եթե պատկան մարմինները` մասնավորապես մեր «մենթերը» կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա իրենք իրենց ձեռքով կմաքրեն այդ զիբիլը Կոմայգուց :
Այլ մանրամասներն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Էդ «զիբիլը» քո երկրի ՕՐԻՆԱԿԱՆ քաղաքացիներ են,որոնք, ինչպես ԴՈՒ, ԻՐ երկրում ամեն տեղ իրավունք ունի լինելու,եթե դրանով ոչ մի օրենք չի խախտում: Իսկական ազատամարտիկի բերանից ՉԻ ՍԱԶՈՒՄ այսպիսի բառեր լսել:Դա ՎԱՅԵԼ ՉԷ իսկական ազատամարտիկի:
«Ավանդապաշտ» չի՛ նշանակում նեղ ճակատ/խավարամիտ ու էգոցենտրիկ:
Էդ ԱՄՆ-ի դեսպանատունը որ չլիներ,ձեզ Հայաստանում կլանը հում-հում կհոշոտեր: Եթե ԱՄՆ-ն չլիներ, Ռուսաստանը (Ադրբեջանի հետ միասին ) հիմա վաղուց փորձած կլիներ սապոգների տակ տրորել Արցախն ու հայաթափել այն: