«Զորի Բալայանը հին մտավորական է, նա ապրել է սովետական ժամանակաշրջանում, որտեղ կային ուրիշ ավանդույթներ, բարքեր»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում անդրադառնալով Զորի Բալայանի հայտնի նամակին, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Երվանդ Բոզոյանի համոզմամբ, Զորի Բալայանի նամակի իմաստը հետեւյալն էր. «ՀՀ իշխանությունները վերջին տարիներին անվստահություն են ձեռք բերել Ռուսաստանի մոտ ու հիմա փորձում են ամեն ինչ անել վերականգնվելու համար: Կարծում եմ Զորի Բալայանի նամակը քայլ էր՝ ցույց տալու համար, թե Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ լուրջ վերաբերմունք կա»,- ավելացրեց նա, հավելելով, թե այն պատրաստված էր իշխանությունների կողմից:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ