Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյան. «Յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է իրեն զգա ծառայությունում իրականացվող բարեփոխումների անմիջական կրողը»

Հոկտեմբեր 15,2013 13:14

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները: Այն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ատեստավորվել են գլխավոր և առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները: 

Գլխավոր խմբի ատեստավորման հանձնաժողովի նախագահ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հանձնարարել է, որ այսուհետ ատեստավորվողները ոչ միայն հանդես գան օրենսդրական բարեփոխումների և աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների վերաբերյալ առաջարկություններով, այլև հիմնավորեն վերջիններիս կիրառելիության արդյունավետությունը:
“Մեր որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ բացի գիտելիքներից, կարողություններից ու լիարժեք ունակություններից՝ յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է իրեն զգա ծառայությունում իրականացվող բարեփոխումների անմիջական կրողը՝ ի նպաստ համակարգի զարգացման”,- ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Հինգ հարկադիր կատարող չի համապատասխանել ատեստավորման պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում ենթակա է կրկնակի ատեստավորման նոր վերապատրաստում անցնելուց հետո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մամուլի քարտուղար
Ռիմա Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031