Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյանը` Մաքսային միության մասին. «Մենք զոռով մեզ կոխեցինք այս ճանապարհի մեջ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 13:08

Այսօր «Բլից ինֆո» ակումբում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը խոսելով Մաքսային միությանը միանալու մասին, ասաց, որ Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Ռուսաստանի հետ, եւ ճիշտ կլիներ, որ Հայաստանն առժամանակ զերծ մնար որեւէ տարածքի ինտեգրվելուց ու ժամանակը ցույց կտար, թե հնարավո՞ր էր արդյոք լինել եւ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի. «Մենք զոռով մեզ կոխեցինք այս ճանապարհի մեջ, իսկ սա բարդ վիճակ է, ծիծաղելի է, բայց ռուսներն ըմբռնումով էին մոտենում, երբ մենք ասում էինք, որ մենք սահման չունենք… Մենք չունենք գրագետ քաղաքական վերնախավ, որը ազգին կկարողանա ճիշտ կողմնորոշել, այ սա է ամբողջ խնդիրը»:

Երվանդ Բոզոյանի խոսքով` Հայաստանը, որպես ինքնուրույն պետություն պետք է կարողանա իր անվտանգությունը ապահովել`«Հայաստանը կամրջակի ֆունկցիա պետք է կատարի՝ զերծ մնալով որեւէ ինտեգրացիոն պրոցեսներից: Այսինքն, եթե մենք հիմա մտնում ենք Մաքսային միություն, սա սառն է նայվում Արեւմուտքի կողմից, բայց մենք պետք է մանեւրեինք: Ցավոք այս իշխանություններին դա չհաջողվեց, իսկ Մաքսային միության մեջ ինտեգրվելը պարտադրված քայլ էր: Ինչեւիցե եղել է այն, ինչ եղել է, այժմ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ իրավիճակը չբարդանա»:

Երվանդ Բոզոյանը գտնում է, որ դեպի Եվրոպա ճանապարհը Հայաստանի համար վտանգավոր էր, քանի որ մեր անվտանգության համակարգը շաղկապված է Ռուսաստանի հետ: Բայց միեւնույն ժամանակ, ըստ նրա, դեռեւս անհայտ է, թե ինչ է շահում Հայաստանը Մաքսային միություն մտնելով:

«Սեպտեմբերի երեքից հետո արմատապես փոխվեց իրավիճակը եւ նույնիսկ եվրոպացիներն էլ էին շոկի մեջ, քանի որ մինչ այդ մեծ փաթեթ էր պատրաստ ստորագրելու… Մի բան է, երբ Հայաստանը Մաքսային միության անդամ է, այլ էր` երբ Մաքսային միության անդամ չէր: Դրա համար էլ ասում եմ, լավ կլիներ Հայաստանը զերծ մնա որեւէ միությանն անդամակցելուց, դա էր շահեկանը, եւ եթե մենք փորձեինք համադրել երկուսը, ապա շահեկան վիճակում կհայտնվեինք, ինչպես օրինակ Ֆինլանդիան, Ավստրիան եւ այլ երկրներ: Բոլոր այն երկրները ովքեր փորձել են համադրել` շահել են, հակադրվելուց` կորցրել: Հայաստանի պարագայում սա ճակատագրական կարող է լինել»,-նշեց Երվանդ Բոզոյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031