Իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանն ասաց, թե ամեն մեկի նամակի առնչությամբ իրենք պարտավոր չեն մեկնաբանություն տալ. «Զ. Բալայանը նամակ ա գրել ռուսաց թագավորին, ինչ-որ բաներ ա գրել, թող ինքն էլ ասի։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին ա գրել, պատմական ակնարկ ա արել, սաղ ճիշտ գրել ա, որ տենց պայմանագրեր են եղել՝ Թուրքմենչայի, Գյուլիստանի, էլ ի՞նչ ասեմ։ Նման նամակներ շատ են գրվել, ինձ համար նորություն չի, հերթական նամակն ա»։
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ ասաց, թե զարմացած է Զ. Բալայանի նկատմամբ ստեղծված հետաքրքրությունից։ «Ինձ համար Զորի Բալայանի թեման սպառված է դեռ 1988թ.-ից։ Դրանից հետո եղել է Ղարաբաղյան շարժում, որը հաստատել է ժողովրդի կամքը։ Թե ինչի՞ են նորից էդ թեմայից խոսում՝ ես չեմ հասկանում, թեման սպառված է»։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում